Արտաքին որոշ ուժերի կամակատար Նիկոլ Փաշինյանի կառավարման յուրաքանչյուր օրը վտանգում է Հայաստանի պետականությունը և ինքնիշխանությունը․ ՀՀԿ ԳՄ
                        Հայաստանի հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել․ «Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանագրի շուրջ այսպես կոչված բանակցությունների ավարտի, իսկ իրականում՝ օրվա կառավարիչների կողմից միակողմանի հակապետական զիջողականության արդյունք կրկնակապիտուլյացիայի առնչությամբ Հայաստանի հանրապետական կուսակցությունը՝ • պահանջում է անհապաղ հրապարակել վերջնական տեքստը, • հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանը չունի մանդատ և լեգիտիմություն հայ ժողովրդի անունից նման պայմանագրեր ստորագրելու, […]
                
                        
                        
                        
                        
                        
                        
                        
                        
                        



































