05 Հուլիսի, Կիրակի, 2026
KFC

1944թ-ի հունվարի 27-ը պատմական է Մեծ Հայրենական պատերազմի տարեգրության մեջ․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Անուրանալի է հայ ժողովրդի հերոսական մասնակցությունը Լենինգրադի բլոկադայի տարիներին։
1944թ-ի հունվարի 27-ը պատմական է Մեծ Հայրենական պատերազմի տարեգրության մեջ։
Ամբողջությամբ վերացվեց Լենինգրադի շրջափակումը։
Անուրանալի է հայ ժողովրդի հերոսական մասնակցությունը  թե Մեծ Հայրենականի հաղթանակի,և թե մասնավորապես Լենինգրադի պաշտպանության գործում։
Ամբողջ թիկունքի ապահովումը ղեկավարում էր Անաստաս Միկոյանը,Էրմիտաժի էքսպոնատների պահպանումն ու տեղափոխումը ղեկավարում էր աշխարահռչակ գիտնական Հովսեփ Օրբելին, ծովային հրամանատարությունն իրականացնում էր ծովակալ Հովհաննես Իսակովը,իսկ Լենինգրադի երկինքը պաշտպանում էր ԽՍՀՄ կրկնակի հերոս՝ Նելսոն Ստեփանյանը։
2018- ի հունվարին  Սանկտ Պետերռուրգում պատիվ եմ ունեցել նահանգապետ Պոլտավչենկոյի ու հայ բարերար Հրաչյա Պողոսյանի հետ միասին  բացել Սանկտ Պետերբուրգի բլոկադան վերապրածների հուշարձանը։
Փառք Մեծ Հայրենականի հերոսներին»։
KFC

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ