18 Մայիսի, Saturday, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Գիշերային ակումբից՝ ոստիկանություն

Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հուլիսի 16-ին, ժամը 18.10-ին, Կապան-Քաջարան ճանապարհի սկզբնամասում գտնվող գիշերային ակումբից բերման է ենթարկվել 1980 թ. ծնված Գևորգ Ն.-ն, ով 2014 թ. դեկտեմբերի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը/ 1-ին մասի մեղադրանքով:

«Եղեռն՝ եղեռնից հետո» ցուցահանդեսն աշնանը կներկայացվի Եվրախորհրդարանում

  Հուլիսի 17-ին Ճարտարապետների միությունում բացվեց «Եղեռն՝ եղեռնից հետո» խորագրով ցուցահանդեսը։ Երկլեզու (հայերեն, անգլերեն) 32 պաստառներ ներկայացնում են Արևմտյան Հայաստանի հուշարձանները, որոնք ոչնչացվել են և շարունակում են ոչնչացվել թուրքական իշխանությունների կողմից։ «Եղեռն՝ եղեռնից հետո» խորագրով ցուցահանդեսը կազմակերպել է «Հոգու պարտք» հայրենագիտական հասարակական կազմակերպությունը Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի աջակցությամբ։ Այն կյանքի է կոչվել ՀՀ նախագահի աշխատակազմի […]

Հանրահավաք՝ այսօր. Դավիթ Սանասարյանը տեղեկացնում է

Դավիթ Սանասարյանը հայտնում է. Սույն թվականի հուլիսի 17-ին հանրային հավաք անցկացնելու նպատակով, պետության կողմից հավաքի բնականոն և խաղաղ ընթացքն ապահովելու, ինչպես նաև այլ անձանց սահմանադրական իրավունքների ու հանրության շահերի պաշտպանության համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու նպատակով ՀՀ քաղաքացիներ Անդրիաս Ղուկասյանը և Դավիթ Սանասարյանը Երևանի Քաղաքապետերան և Ոստիականության Երևանի վարչություն են ներկայացրել 20:00-ից 21:30-ն Շտապ հավաք անելու […]

Փոքրիկ Մերին տառապում է պարբերական հիվանդությամբ. նրան մեր օգնությունն է անհրաժեշտ /տեսանյութ/

Մերի Գալստյանը ծնվել է 2013թ. ապրիլի 3-ին: Դեռ մեկամսական հասակում ծնողները երեխայի մոտ նկատում են անհանգստություն, սակայն ենթադրում են, որ որովայնում առաջացած գազերի հետևանք է: Նույն նշանները նկատվում են երկրորդ ամսում, իսկ երրորդ ամսում, երբ երեխային տանում են պատվաստման, երեխան վատանում է, սակայն բժիշկների հսկողությամբ վիճակը կայունանում է: Նույն ախտանիշները նկատվում են նաև հաջորդ ամիսներում, […]

Խորհրդակցություն՝ Սեյրան Օհանյանի ղեկավարությամբ

Հունիսի 17-ին «Պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդում» նախաձեռնության, ծրագրային բյուջետավորման և ներքին աուդիտի կատարելագործման գործընթացի շրջանակում ՊՆ վարչական համալիրում քննարկվել են այդ ոլորտներում իրականացված  աշխատանքներն ու առաջիկա անելիքները: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ղեղակավությամբ անցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում ոլորտի պատասխանատուների կողմից հատուկ ընդգծվել է այն հանգամանքը, որ վերջին շրջանում զինված ուժերում էապես բարելավվել են ներքին կառավարման էթիկան […]

Անի Դաշյանն այսօր ամուսնացավ /ֆոտո/

Հաղորդավարուհի Անի Դաշյանը րոպեներ առաջ պսակադրվեց։ Սուրբ Աննա եկեղեցում նա սիրելիին՝ Լյուդվիգ Կարապետյանին, հնազանդ լինելու երդում տվեց, նրանք փոխանակվեցին ամուսնական մատանիներով ու խոստացան հավերժ սիրել միմյանց։ Այս մասին գրում է Blognews.am-ը:  Անիի ու Լյուդվիգի տարիքային տարբերությունը 7 տարի է։ Նորապսակները հանդիպեցին եկեղեցում։ Ըստ հաղորդավարուհու՝ իրենք ավանդական և ժամանակակից հարսանիքների միքս են արել, որի մեջ հայկական […]

Ես քաղաքականության մեջ երբեք չեմ ասում երբեք. Բիշարյան

«Այդքան հեշտ չէ գուշակել, որ այդպիսի ժամանակներ կգան, ես քաղաքականության մեջ երբեք չեմ ասում երբեք, չեմ էլ բացառում, բայց այստեղ յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է վեր դասի իր քաղաքական շահերից երկրի սոցիալան վիճակը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը՝ պատասխանելով հարցին, թե ընդդիմության միավորում հնարավոր է: Բիշարյանն ասաց, որ «Հայկական վերածննդի շրջանակում […]

Գերմանիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

Հուլիսի 17-ին Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Մաթիաս Քիեսլերն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթելով հաջողություն առաքելության իրականացման ընթացքում՝ նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ դեսպան Քիեսլերն իր գործունեությամբ կնպաստի հայ-գերմանական բարեկամական հարաբերությունների առավել խորացմանն ու ամրապնդմանը: Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ նորանշանակ դեսպանը վստահեցրեց, որ իր առավելագույն ջանքերը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի