03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ի վերջո, ո՞վ է «Ժառանգություն» խմբակցության «շեֆը»

Երբ Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը դուրս եկավ խմբակցությունից, «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը Facebook-ում գրեց. «Մամուլից ենք տեղեկացել պարոն Հակոբյանի որոշման և դրա ձևակերման մասին։ Ցավում ենք, բայց նաև հարգանքով ենք վերաբերվում։ Առայժմ այլ բան չունենք ասելու ․․․ Շնորհակալություն ենք հայտնում համատեղ աշխատանքի համար և մաղթում հաջողություններ․․․ «Ժառանգություն» խմբակցությունն այսուհետ կներկայացնի Զարուհի Փոստանջյանը»:  Դրան հաջորդող […]

Կրկին գործարք կնքեցիք սատանայի հետ…

Օգտատեր Աննա Եղիազարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Հոկտեմբերի 31-ին, Երևանում, բազմաթիվ «ժամանակակից» երիտասարդներ կրկին կնշեն սատանայապաշտական այս տոնը՝ Հելովինը: Շնորհավորում եմ, դուք կրկին գործարք կնքեցիք սատանայի հետ… Ինքնանպատակ մի բան է՛ նշել մի տոն ու չիմանալ հանուն ինչի՞ կամ, ավելի ճիշտ, հանուն ո՞ւմ… Այսպես. Բրիտանական կղզու, Իռլանդիայի և ներկայիս Ֆրանսիայի մի մասի նախկին բնակիչները` […]

Առաջիկա օրերի եղանակի տեսությունը

Հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում և Սյունիքի նախալեռներում` թաց ձյուն, 2-4-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հյուսիս-արևելյան` 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով, 4-ին կբարձրանա 2-3, արևելյան շրջաններում` 5-6 աստիճանով: Երևանում` hոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է […]

Ազատ վիզային ռեժի՞մ Հայաստանի համար. 168 ժամ

ԵՄ-ն Հայաստանին պետք է տրամադրի ազատ վիզային ռեժիմ, ինչը երկարաժամկետ գործընթաց է, սակայն Հայաստանի քաղաքացուն հնարավորություն կտա մոտիկից ճանաչել Եվրոպան եւ այդ արժեքային համակարգը։ «168 ժամ»-ի հետ զրույցում նշել է  Արեւելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոնի (Վիլնյուս) ներկայացուցիչ, լիտվացի քաղաքագետ Լաուրինաս Կաշչյունասը՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ այս տարեվերջից սկսվող բանակցություններին։ Նրա խոսքով՝ սա կօգնի քաղաքացուն, հետեւաբար՝ նաեւ իշխանությանը՝ ճիշտ […]

Ուրիխանյանը «այլընտրանքային» կառույց է ստեղծո՞ւմ. Ժողովուրդ

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ԿԸՀ-ն նախօրեին հրավիրած նիստում մերժել է «Քաղաքացիական շտաբ» անվանումով հասարակական կազմակերպության  գրանցումը, որպես դիտորդական առաքելություն դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեի ընթացքում: ԿԸՀ-ն իր որոշումը հիմնավորել է այն փաստով, որ նշված կազմակերպության կանոնադրությունում ժողովրդավարության ամրապնդման և մարդու իրավունքների պաշտպանության մասին դրույթներ չկան, ինչը օրենսդրության պահանջ է: Թերթը երեկ զրուցեց «Քաղաքացիական շտաբ»-ի վարչության անդամ Նորայր […]

Սկսել են քիչ փող ուղարկել. Հայկական ժամանակ

Այս տարվա սեպտեմբերին արտերկրից Հայաստան ուղարկված մասնավոր ոչ առևտրային փոխանցումների ծավալը (զատ ներհոսքը) կազմել է ընդամենը 78.7 միլիոն դոլար, ինչը անցած տարվա սեպտեմբերի ցուցանիշից պակաս է մոտ 1.8 անգամ։ Սա մասնավոր տրանսֆերտների՝ վերջին առնվազն 8-9 տարիների ամենափոքր ծավալն  է, որ արձանագրվում է սեպտեմբերին։ Նույնիսկ ճգնաժամային համարվող 2008–2009թթ. մասնավոր տրանսֆերտների   նման   ցածր   մակարդակ   սեպտեմբերին   չի գրանցվել […]

Արմեն Աշոտյանը` հաղորդավար. Հրապարակ

Թերթի տեղեկություններով, նոյեմբերի 6-ից Հանրային հեռուստաընկերությունը հեռարձակելու է նոր քաղաքական հաղորդում, որը վարելու է ոչ այլ ոք, քան ՀՀԿ փոխնախագահ, համատեղությամբ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը։ Հաղորդումը կոչվելու է «Եռանկյունի», այն եթեր է հեռարձակվելու շաբաթը մեկ՝ «եռաչափ» ֆորմատով, «փրայմթայմ» ՝ ամենադիտարժան ժամին։ Սակայն Արմեն Աշոտյանը հրաժարվեց ներկայացնել ողջ «ճշմարտությունն» իր նոր հաղորդման և կարգավիճակի մասին: Մանրամասները` թերթի այսօրվա համարում

«Մանվելն է, թող խոսի». Առավոտ

Կոռնիձոր ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը գեներալ Մանվելի անդրադարձը ազատամարտիկների ծեծին համարում է մասնավոր կարծիք, որը Մանվել Գրիգորյանն իր շրջապատի համար արեց: «Ազատամարտիկներին կհասցնեն այն աստիճանի, որ ազատամարտիկները սաղի գլուխը կդնեն գետնին, կջարդեն նաև հակառակ արտահայտություններ անողների գլուխները: Գալիս է նժդեհյան ժամանակաշրջանը, լիարժեք հայի ավյուն ունեցող մարդկանց վրա պետականորեն քշում են ամեն եղանակներով, մարդիկ, որոնք ստրկամիտ չեն ու […]

«Տոկոս խփողները» արդեն գործի՞ են անցել. Հրապարակ

Իշխանության «տոկոս խփող» մեծամասնականները, ընդունելով հանրաքվեի կենտրոնական շտաբի հրահանգները, արդեն գործի են անցել։ Թերթի տեղեկություններով, իրենց տարածքներում արդեն «ստուգողական» ու «բացատրական» աշխատանքներ են տանում: Աջափնյակից մեծամասնականով պատգամավոր դարձած Ռուբեն Հովսեփյանը մեր լրագրողին ասել է, որ առանձնապես մեծ աշխատանքների կարիք չի զգացվում, որովհետեւ շատերն են ցանկանում սահմանադրական փոփոխություններ: Ի՞նչ գիտեք, արդեն շրջել-զրուցե՞լ եք մարդկանց հետ. մեր լրագրողի […]

Հերթը հասավ Արփինե Հովհաննիսյանին. Ժամանակ

Վերջերս Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի դեմ Վարչական դատարան հայց ներկայացրած փաստաբան Հակոբ Ճարոյանը նույն՝ խարդախության գործի շրջանակներում դատի է տվել արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանին և դիմել Հատուկ քննչական ծառայություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել վճռաբեկ դատարանի մի քանի դատավորների դեմ, քանի որ փաստաբանի պնդմամբ՝ նրանք կայացրել են ակնհայտ անհիմն դատական ակտ։ Փաստաբանը պատրաստ է ապացուցել, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի