Օրվա կադր
Արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին ժամանել է Ադրբեջան: Ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն, Մոգերինին հանդիպումներ կունենա Ադրբեջանի մի շարք պաշտոնատար անձանց, այդ թվում և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Բաքվում ԵՄ բարձր ներկայացուցիչն էներգետիկայի հարցով ԵՄ փոխնախագահի հետ կմասնակցի նաև «Հարավային գազային միջանցք» նախագծի գծով Խորհրդատվական խորհրդի նախարարների նիստին: Հարկ է նշել, […]
Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին նորից պառկել է: Իր ինքնատիպ բողոքի տարբերակը Գասպարին կիրառեց այսօր՝ փետրվարի 29-ին, երբ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում նախագահող դատավոր Նելլի Բաղդասարյանը թույլ չտվեց Վարդգես Գասպարիի գործով վերսկսված դատավարության ժամանակ շարունակել հայտարարությունը: Վարդգես Գասպարին սկզբում հայտարարեց, որ իր համար ակնհայտ է, որ նախագահողը շահագրգռված չէ արդարադատություն իրականացնել: «Գասպարի, ես Ձեզ […]
Փետրվարի 27-ին Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում ունեցավ Իրանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Մահմուդ Գուդարզիի հետ: Բարձր գնահատելով հայ-իրանական հարաբերությունների մակարդակը, նախարարը գոհունակությամբ նշեց, որ տարբեր ժամանակահատվածներում Հայաստանից մի շարք մարզիկներ և մարզիչներ են այցելում Իրան և հանդես գալիս իրանական մարզական, մասնավորապես՝ ֆուտբոլային ակումբներում: Նախարար Գուդարզին բարձր գնահատեց նաև Իրանի հայ համայնքի դերը […]
Իշխանությունը բացահայտ գնում է մարտի մեկը կոծկելու և մոռացնելու ուղիով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Ըստ Մանուկյանի՝ մարտի մեկի բացահայտման գործում առաջընթաց չկա: Արամ Մանուկյանը նկատեց, որ կառավարությունը դեռևս չի կարողացել պատասխանել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հարցերին, թե ի՞նչ է արել կառավարությունը մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների […]
«Եթե աչքերը հանելը էթիկայի հանձնաժողովի համար նորմալ է կամ ականջները կտրելը համապատասխանում է նորմային, ապա այն բոլոր պատգամավորները, ովքեր լրագրողներին կամ քաղաքացիներին նման բառեր կասեն, ուրեմն պետք է նրանց աչքերը հանել, և նրանք բոլորը լակոտներ են»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հելսինկյան Ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը: Նշենք, որ այսօր՝ փետրվարի 29-ին հրավիրված նիստում Հայաստանի ԱԺ […]
Շաբաթ օրը Հայկական երգի փառատոնի շրջանակներում շոու բիզնեսի ներկայացուցիչները՝ ՀՀ վաստակավոր արտիստները համերգ էին կազմակերպել եւ տաշի-տուշիով Կրեմլի համերգասրահում էին հավաքել մոսկվաբնակ հայերին: Նույն պահին, ընդամենը 1 կմ հեռավորության վրա ռուսական էստրադային երգիչ, Ռուսաստանի վաստակավոր արտիստ Գրիգորի Լեպսը իր փոքրիկ եւ համեստ համերգն էր կազմակերպել, այս անգամ արդեն Մոսկվայի մետրոյի՝ «Բորովիցկայա» «Արբատսկայա», եւ «Լենինի անվան գրադարան» […]
Ռուսական «Հաղթանակ» ավիաընկերությունը Հայաստանում թռիչքի թույլտվություն է ստացել: Այդ մասին տեղեկացնում է Lenta.ru-ն` վկայակոչելով «Ռոսավիացիա»-ին: «Ավիաընկերությունը թույլտվություն է ստացել Սոչի-Երևան ուղղությամբ, այդ չվերթները կիրականացվեն շաբաթական 4 անգամ»,- նշված է հաղորդագրությունում: Նշենք, որ «Հաղթանակ» ավիաընկերությունն իր գործունեություննը սկսել է 2014 թվականից:
Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 23-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» քիչ էր մնում պարտություն կրեր սեփական հարկի տակ: Համեստ «Հոֆենհայմի» հետ խաղի առաջին 70-75 րոպեները խիստ անհաջող էին դասավորվում Թոմաս Թուխելի գլխավորած թիմի համար: 25-րդ րոպեին Սեբաստիան Ռուդին առաջ էր մղել հյուրերին: Ամեն ինչ գլխի վայր շրջեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: 80-րդ րոպեին նա խաղարկեց անկյունայինը, ստացավ պատասխան փոխանցում ու […]
ԱԺ էթիկայի հանձնաժողովը էթիկապես խախտում չի ճանաչել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի արարքը: Այս մասին որոշում է կայացվել Հանձնաժողովի այսօր՝ փետրվարի 29-ին կայացած նիստում: Էթիկայի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի խոսքով, նման որոշման համար հիմք է ընդունվել այն, որ Շուշան Պետրոսյանի խոսքը սպառնալիք չի պարունակել, այլ միայն սաստելու միտում է ունեցել: Խոսրով Հարությունյանը սեփական […]
























