14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Կարևորն ուշադրությունն է, ոչ թե նվերի չափն ու ձևը. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը կարծում է, որ նվերը պետք է լինի գեղեցիկ ու սիմվոլիկ, ու բնավ կարևոր չէ, որ այն լինի թանկարժեք: Հենց այս աքսիոմով առաջնորդվելով՝ նա նվերներ է ընտրել իր կնոջ ու դուստրերի համար՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ:

‹‹Փորձում եմ ընտրել սիմվոլիկ, մնայուն ու գեղեցիկ նվերներ: Բացարձակապես ուշադրություն չեմ դարձնում այն հանգամանքին, որ տվյալ նվերը լինի թանկարժեք››, – ընդգծեց Արծրուն Հովհաննիսյանը:

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը կարծում է, որ յուրաքանչյուր տոն գեղեցիկ է, երբ այն նշում են ջերմ ու բարի մթնոլորտում: ‹‹Իհարկե, կարևորն ուշադրությունն է, ոչ թե նվերի չափն ու ձևը: Ուրախ եմ, որ հայ տղամարդկանց մոտ արդեն ձևավորվել է ընտանիքի հետ հաճելի ժամանակ անցկացնելու մշակույթը: Զինվորականների պարագայում էլ է այդպես: Իհարկե մեծ դժվարությամբ, բայց, այդուհանդերձ, վերջիններս փորձում են այսպիսի գեղեցիկ ու տոնական օրերին ժամանակ գտնել ու ընտանեկան ջերմ մթնոլորտում նշել տոնը››:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ