Գյումրիի քաղաքապետը շներին դեմքով ճանաչում է

Այսօր տեղի ունեցավ Գյումրու ավագանու չորրորդ նստաշրջանի առաջին նիստը: Այն թերևս աննախադեպ էր իր տևողությամբ` սկսվելով ժամը 12․00-ին տևեց 4-4,5 ժամ։ Նիստից մանրամասներ է հայտնում Aravot.am-ը։ Ամենահետաքրքիր քննարկումը ծավալվեց թափառող կենդանիների վնասազերծման և ստերիլիզացման թեմայով։ Գյումրու քաղաքապետի ֆինանսական գծով խորհրդական Լենա Ջիլավյանը հայտարարեց, որ Գյումրիում շատացել են թափառող շները․ այն դարձել է քաղաքի ամենահրատապ թեմաներից։ […]