էրդողանի առողջության վատթարացմամբ միայն կարող է մտահոգվել Հայաստանում իշխանությունը զավթածը. Աբրահամ Գասպարյան
Աբրահամ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «1. Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ Թուրքիայի քաղաքականությունը պայմանավորված չէ (և չի եղել) անձերով, 2. էրդողանի ողջ լինել-չլինելը չի խափանի Արցախն Ադրբեջանին բռնակցելու՝ Անկարայի, Բաքվի ու Հայաստանի հայադավ իշխանության ծրագիրը, 3. Թուրքիայի համար Հարավային Կովկասը ռազմավարական խորության վեկտոր է, որից երբեք չի հրաժարվի նույնիսկ եթե այնտեղ կատարվի իշխանափոխություն։ […]





































