Լեռնային Ղարաբաղում իրադրությունը սրված է. Նիկոլ Փաշինյան

Լեռնային Ղարաբաղում իրադրությունը սրված է, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Նախորդ կիրակի Ադրբեջանի ԶՈՒ-ն դարանակալել ու հարձակվել է Ստեփանակերտից «ՈՒԱԶ» մակնիշի մարդատար մեքենայով ծառայողական նպատակներով Հին շեն ու Մեծ շեն գյուղեր ուղևորվող ոստիկանների վրա, ոստիկաններից երեքը զոհվել են, մեկը՝ վիրավորվել: Ցավակցություն հայտնելով զոհված ոստիկանների հարազատներին ու ծառայակիցներին՝ ուզում եմ ընդգծել, որ նրանք երեքն […]