Արամ Պետրոսյանին մոսկովյան բանկում պատանդներ վերցնելու մեղադրանք է առաջադրվել
Քննիչներն այսօր՝ օգոստոսի 26-ին մեղադրանք են առաջադրել Մոսկվայի կենտրոնում Citibank-ի մասնաճյուղում պատանդներ վերցրած Արամ Պետրոսյանին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: «Արամ Պետրոսյանը մեղադրվում է Ռուսաստանի քրեական օրենսգրքի 206-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «ժ» կետերով (ավելի քան երկու անձանց առարկան որպես զենք օգտագործելով պատանդ վերցնելը)»,- հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեի Մոսկվայի քննչական վարչության ղեկավարի օգնական Յուլյա Իվանովան: […]





































