26 Հունիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ձեզ գովերգող կայքերի գյամերը քաշե՛ք. Արտաշես Գեղամյան

«Թվում էր, թե լրատվական դաշտը հանդուրժող կլինեին իմ նկատմամբ՝ անկախ նրանից, թե ինչ քաղաքական հայացքներ եմ դավանում ես:  Բայց երկու կոյուղատարի համբավ ունեցող լրատվամիջոցներ՝ 7or.am-ն ու  zham.am-ը սկսեցին լուտանքների տարափ տեղալ իմ հասցեին:  Իմ գրքում հրապարակած հոդվածներին առանձնապես չէին անդրադառնում: Անկապ, անձնական վիրավորանքներ էին անում», – ԱԺ-ում իր ելույթի ընթացքում նշեց Արտաշեց Գեղամյանը: Վերջինս շեշտեց՝ այն գրքերը, […]

Կին-պատգամավորը սպանվել է բազմաթիվ մարդկանց աչքի առաջ /վիդեո/

Շոկային սպանություն է տեղի ունեցել Բրիտանիայում։ Տեղի 40-ամյա կին պատգամավոր Ջո Կոկսը սպանվել է ընտրողների հետ հանդիպման ժամանակ՝ բազմաթիվ մարդկանց աչքի առաջ։ Ականատեսները պատմում են, որ հանցագործը նախ բռունցքներով հարձակվել է 40-ամյա պատգամավորի վրա, ապա կրակել ու սպանել է նրան։ Մանրամասները՝ տեսանյութում  

Հայաստանում քաղաքական մշակույթը գնում է կայացման ճանապարհով. Շարմազանով /վիդեո/

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը  նշեց՝ չի ցանկանում է «4+4+4» ձեւաչափով քննարկման երեկվա հայտարարությունը որակել որպես  պատմական իրադարձություն: «Բայց այն, որ արժեքավոր իրադարձություն է՝  սա փաստ է եւ միշտ չէ, որ ընդդիմությունն ու իշխանությունը կարողանում են նման տարաբնույթ կարծիքների պայմաններում աշխատել մինչեւ վերջ եւ հասնել համաձայնության»,- ասաց Էդուարդ […]

Իմ պլաններում չկա Վարդան Օսկանյանի ծրագրերին համախմբվելը. Շարմազանով /վիդեո/

Այսօր ԱԺ-ում լրագրողները հարց ուղղեցին  ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին: Լրագրողները հետաքրքրվեցին՝ ՀՀԿ-ականներն այսօր  մասնակցելու՞ են ՀՀԿ-ականները «Համախմբում» կուսակցության հիմնադիր համագումարին.: «Իմ պլաններում չկա Վարդան Օսկանյանի ծրագրերին համախմբվելը եւ մասնակցելը, իսկ բոլոր քաղաքական կուսակցություններին արդար մրցապայքարում հաջողություն եմ մաղթում»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:  

Զոհեր եղել են, որովհետև առաջին օրը պաշտպանվելու հրաման չի եղել. Զարուհի Փոստանջյան/վիդեո/

«Մեր բոլոր զոհերը եղել են ապաշնորհ քաղաքականության հետևանքով, քանի որ առաջին օրը պաշտպանվելու հրաման չի եղել և արդեն, երբ մեր զորքերը հնարավորություն են ունեցել հետ բերել մեր դիրքերը համապատասխան պաշտոնյան հրավիրվել է և տեղեկացվել, որ զինադադար է լինելու»,-այսօր՝ հունիսի 17-ին  «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փաստանջյանը: Անդրադառնալով Պետերբուրգում […]

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումի բացմանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ Երևանում մեկնարկել է «Խելացի լուծումներ` խելացի բիզնեսի համար» խորագիրը կրող 9-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումը: Երկօրյա ֆորումն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից: Ողջունելով ֆորումի մասնակիցներին՝ վարչապետ Աբրահամյանը  նշել է. «Այս միջոցառումը, որն արդեն կազմակերպվում է 9-րդ անգամ, կարևոր հարթակ է տեխնոլոգիական ոլորտի ձեռքբերումների ներկայացման, նոր […]

Սա ի՞նչ աբսուրդի թատրոն է

Ճիշտ է, միգուցե ուշացել եմ, բայց դնում եմ այս նկարն ու հարցնում. սա ի՞նչ աբսուրդի թատրոն է։ Ինչ որ մեկը (դիտավորյալ չեմ ասում «որևէ» մեկը, այլ՝ հենց «ինչ» որ մեկը) կարող է՞ պատասխան տալ ասենք առաջին շարքի ձախից երկրորդ երեխային հասցված բարոյա-հոգեբանական վնասի համար։ Երեխաների դեմքերին նայե՛ք։ Սա ի՞նչ խայտառակություն է։ Մեկ էլ անիմաստ մի հարց՝ […]

Լրագրողին բերման են ենթարկում կոռուպցիոն հանցագործության մասին հաղորդման համար

«Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Քնար Մանուկյանին բերման ենթարկելու մասին մամուլի տեղեկության հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խումբը մեկնել է դեպքի վայր. այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրառում է արել ՄԻՊ մամուլի խոսնակ Զոհրաբ Եգանյանը: Նշենք, որ քիչ առաջ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել է, որ այս պահին ռազմական ոստիկանության աշխատակիցները գտնվում են «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Քնար […]

ԱԺ-ն կողմ քվեարկեց համայնքների խոշորացման նախագծին

ԱԺ-ն մեկնարկեց իր աշխատանքները: Քվեարկության դրվեց նաև Հայաստանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագիրը, որով նախատեսվում է 14 600 մլն եվրո գումարի չափով վարկ տրամադրել: Մինչ քվեարկությունը վարման կարգով խոսեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Վերջինս շեշտեց՝ թեև ԲՀԿ վարկային համաձայնագրերի հետ կապված […]

ԼՂՀ արտաքին գործերի նախարարի աշխատանքային այցը Դանիայի Թագավորություն

Հունիսի 16-ին մեկնարկեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի աշխատանքային այցը Դանիայի Թագավորություն: Այցի շրջանակում ԱԳ նախարարը հանդիպումներ ունեցավ քաղաքական տարբեր շրջանակների ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում անդրադարձ կատարվեց ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ստեղծված արդի իրավիճակին, մասնավորապես՝ ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական արկածախնդրության համատեքստում: Մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի