29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ Նիս քաղաքում տեղի ունեցած ոճրագործության կապակցությամբ: «Խորապես ցնցված եմ երեկ երեկոյան Նիսում տեղի ունեցած սարսափելի ոճրագործության լուրից, որին զոհ դարձան տասնյակ անմեղ մարդիկ: Վերջին մեկուկես տարվա ընթացքում Ֆրանսիան բարբարոսական գործողությունների թիրախ է դառնում արդեն երրորդ անգամ: Դրանք հարված են ոչ միայն Ֆրանսիային, […]

Հայտնի են Պուտինի եւ Քերիի հանդիպման մանրամասները /վիդեո/

Նախօրեին Մոսկվայում տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը։ Հանդիպման հիմնական թեման եղել է ահաբեկչության դեմ պայքարը, հայտնում է Reuters-ը։ ԱՄՆ պետքարտուղարությունից հայտնել են, որ հիմնականում խոսվել է ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի մեծացումը։ Անդրադարձ է եղել Սիրիայի հիմնախնդրին, ինչպես նաեւ Ուկրաինայի հարցին։ Քերին նշել է, որ ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը շատ […]

Հայ ժողովուրդը դատապարտում է ահաբեկչությունը և սգում/ֆոտո/վիդեո/

Այսօր վաղ առավոտից Հայաստանի քաղաքացիները ծաղիկներ են խոնարհում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մոտ: Հայաստանը ցավակցում է Ֆրանսիային: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Նիս քաղաքում երեկ՝ հուլիսի 14-ին բեռնատարը մխրճվել է ամբոխի մեջ, ովքեր տոնում էին Ֆրանսիայում ազգային տոներից մեկը՝ Բաստիլի գրավման օրը, եւ բեռնատարի վարորդը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ: Ահաբեկչության հետևանքով մահացել են 84 քաղաքացիներ, որոնց թվում 1 […]

Ի՞նչ սկզբունքով առաջնորդվել լամպեր ընտրելիս

  ‹‹Լուսադիոդային լամպեր ընտրելիս հարկավոր  է ուշադիր լինել: Շուկայում առկա են անհայտ ծագման լամպեր: Միայն հզորությանը մի՛ նայեք լամպ գնալիս: Ուշադրություն դարձրե՛ք նաև լուսային հոսքին: Կան արտադրատեսակներ, որոնց վրա ընդհանրապես նշված չէ լուսային հոսքը››, – «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում ասաց «Երիտասարդ ինժեներների ասոցիացիա» ՀԿ նախագահ Հովհաննես Կարապետյանը: Վերջինս շեշտեց՝ թեև էկոնոմ լամպերը բնապահպանական […]

Նիսի ահաբեկչության զոհերի թվում Հայաստանի քաղաքացի կա

ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է․ «Նիսում ահաբեկչության հետևանքով զոհվել է ՀՀ քաղաքացի։ Մանրամասները ճշտվում են։ Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ է զոհվածի հարազատների հետ՝ անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելու համար»։

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալները դիմել են ինքնավնասումների

Հուլիսի 14-ին` ժամը 17:00-ին, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Գարիկ Մ.-ն տեսակցությունից հետո ենթարկվել է անձնական խուզարկության, ինչի արդյունքում վերջինիս մոտից հայտնաբերել եւ առգրավվել են 22 հատ չգրանցված դեղահաբեր: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից  հայտնում են, որ Գարիկ Մ.-ն եւ նրա երկու խցակիցները վերոնշյալ փաստի կապակցությամբ դիմել են տարբեր ինքնավնասումների: Դատապարտյալներին տեղում ցուցաբերվել է […]

ՀՀ ԱԳՆ-ն ճշտում է Նիսում ահաբեկչության հետևանքով զոհվածների և տուժածների շրջանում հայերի առկայությունը

ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջը տեղեկացնում է․ «Ճշտում ենք Նիսում ահաբեկչության հետևանքով զոհվածների և տուժածների շրջանում հայերի առկայությունը։ Հաստատված տեղեկություններ դեռ չկան»։

Ուզբեկստանից փախավ՝ Հայաստանում ձերբակալվեց

Ոստիկանության Կոտայքի բաժնի և անձնագրային բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հուլիսի 13-ին, ժամը 15.25-ին, Կոտայքի բաժնի անձնագրային բաժանմունքից հայտնաբերվել և բաժին է ներկայացվել 1944 թ. ծնված Ռաֆիկ Զ.-ն, որը 2006 թ. հոկտեմբերի 6-ից Ուզբեկստանի Հանրապետության Տաշքենդ քաղաքի Չիլանզարսկի բաժնի կողմից հետախուզվում էր Ուզբեկստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 168 հոդվածի /խարդախություն/ 3-րդ մասի մեղադրանքով:

Թեև «Արենի» գինին աշխարհում լավագույններից է, բայց իրացման հետ կապված՝ խնդիրներ կան

Աշխարհահռչակ  CNN լրատվամիջոցը ՀՀ  Վայոց ձորի մարզը ներառել է աշխարհի 15 լավագույն գինեգործության վայրերի ցանկում: Լրատվամիջոցը նշում է, որ խաղողի  «Արենի» տեսակը դարեր շարունակ՝ պահպանել է իր համային հատկանիշները և համարվում  է աշխարհի ամենահայտնի ու որակյալ գինու տեսակներից մեկը: Henaran.am-ի թղթակիցը զրուցել է Արենի գյուղում բնակվող գինեգործ Անդոկ Կարապետյանի հետ: Վերջինս շեշտեց՝ թեև  «Արենի» գինին աշխարհում լավագույններից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի