02 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

ԶԻՆՈՒԺ

Սառեցնել տաք գլուխները

«Եթե որեւէ մեկն «Իսկանդեր» համակարգերի վերաբերյալ իմ խոսքերն ընկալել է որպես սպառնալիք` իրավացի է», -հայտարարել է ՀՀ պաշտպանություն նախարար Վիգեն Սարգսյանը «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-էվոլյուցիա» հաղորդման ընթացքում` միաժամանակ ընդգծելով, թե  հայկական կողմը փորձում է չշիկացնել իրավիճակը. «Եթե իմ հայտարարությունը որեւէ մեկին վախեցրել է, ուրեմն այն ճիշտ պահին, ճիշտ ձեւով է արվել, որովհետեւ նպատակը հենց դա էր` […]

Արցախի պաշտպանության բանակը տեղեկացնում է

Մարտի 5-ին եւ լույս 6-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 55 անգամ, որի ընթացքում, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց: Արցախի ՊԲ-ից  հայտնում են, որ առաջնային գծի հյուսիսարեւելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ 60 միլիմետրանոց ականանետ եւ ենթափողային նռնականետ` […]

Արցախի հակաօդային պաշտպանության ուժերը ադրբեջանական անօդաչու սարք են խոցել /ֆոտո/

Մարտի 4-ին՝ ժամը 12:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան հատվածում բանակի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցվել է ադրբեջանական զինուժին պատկանող <<ORBITER>> տեսակի անօդաչու թռչող սարք: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են աչալրջորեն վերահսկել Արցախի ցամաքային ու օդային սահմանները և անհրաժեշտության դեպքում ձեռնարկում կանխարգելիչ գործողություններ: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Արցախի Պաշտպանության բանակից հայտնում են

Մարտի 3-ին եւ լույս 4-ի գիշերը իրադրությունը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական հանգիստ է եղել: Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 40 անգամ, որի ընթացքում, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է  շուրջ 380 կրակոց: Արցախի  ՊՆ  մամուլի ծառայությունից հայտնում են, թե առաջնային գծի արեւելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է […]

Վիգեն Սարգսյանը փորձել է թեման «ցրել». Ժողովուրդ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի սկանդալային հայտարարությունները, թե ապրիլյան պատերազմի օրերին բանակն ունեցել է վառելիքի որակի խնդիր, ինչի պատճառով ռազմական տեխնիկան հնարավոր չի եղել աշխատեցնել, շարունակում է ամենատարբեր մակարդակներով քննարկվել: ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում երեկ ասել է. «Ես համարում եմ, որ եթե այդպիսի տեղեկություններ կան, ապա իրենք պետք է զբաղվեն»: […]

Շարմազանովը չմեկնաբանեց Սեյրան Օհանյանի «մտքի թռիքչը» /տեսանյութ/

Ինչպես հայտնի  է, օրերս ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր ելույթներից մեկում նշել էր՝ դիզվառելիքի վատ որակի պատճառով ապրիլյան պատերազմի ընթացքում զինտեխնիկայի կիրառման հետ կապված՝ բազմաթիվ խնդիրներ են առաջացել: Անդրադառնալով այս  հայտարարությանը՝  Էդմոն Մարուքյանը նշել է՝  դա արդեն հայտարարություն է հանցագործության մասին: Անդրադառնալով այս թեմային՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը […]

Հայ-ամերիկյան երկարամյա սերտ բարեկամության վերջին դրսևորումներից մեկը

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը մարտի 3-ին մասնակցել են ՀՀ ՊՆ «Զառ» ուսումնական կենտրոնում ամերիկյան կողմի համաֆինանսավորմամբ իրականացվող շինարարական աշխատանքների մեկնարկի արարողությանը: ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարն ու դեսպան Միլզը նաև շրջել են ուսումնական կենտրոնի տարածքում, ծանոթացել ընթացող աշխատանքներին: Իր ելույթում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն անդրադարձել  է հայ-ամերիկյան հարաբերություններին՝ […]

Պայթյունի հետեւանքով զինվորները վնասվածքներ են ստացել

ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 3 ժամկետային զինծառայողի մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները: Նախնական տվյալներով՝ 2017թ. փետրվարի 28-ին՝ ժամը 13:45-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պաշտպանության շրջանի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս տեղի է ունեցել պայթուցիկ սարքի պայթյուն, ինչի հետևանքով ինժեներական աշխատանքներ կատարող պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ […]

Նորագույն լուծումներով

Մարտի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է «Կասպերսկի լաբորատորիաե ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Կարսպերսկիին և քննարկվել ՏՏ և կիբեռանվտանգության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև այս ոլորտի մասնագետների վերապատրաստման հնարավորությունները: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը: «ՀայՏեք» կենտրոնի և «Կասպերսկի լաբորատորիաներ» ընկերության միջև համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ մի շարք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի