15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Հակառակորդի կրակոցից զինվոր է զոհվել

Հուլիսի 10-ին՝ ժամը 17:40-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Վազգեն Ժիրայրի Պողոսյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և […]

Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պատվիրակությունը Տաջիկստան է մեկնել

Ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության հարցերով երկկողմ բանակցություններին մասնակցելու նպատակով Տաջիկստան է մեկնել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պատվիրակությունը: Պատվիրակությունը գլխավորում է ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:

Պիտի ցույց տանք, որ չենք վախենում. Սասուն Միքայելյան

«Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը կողմ չէ, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանն արդեն երրորդ անգամ առաջադրվի նախագահի պաշտոնում: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ իհարկե եվրոպական մի շարք երկրներում էլ կան նման առաջնորդներ, ովքեր երկար ժամանակ ղեկավարում են, սակայն Արցախի համար փոփոխությունն անհրաժեշտ է:  Ինչ վերաբերում է վերջին օրերի զարգացումներին սահմանի վրա, ապա պատգամավորը շեշտեց, […]

Շաբաթվա ընթացքում սահմանում նկատվել է լարվածության աճ

Հուլիսի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում նկատվել է լարվածության աճ, տեղեկացնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից: Ընդհանուր առմամբ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 300 անգամ՝ առաջնային գծի տարբեր հատվածներում կիրառելով նաև 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետեր, Դ-44 տիպի հրանոթներ ու նռնականետեր: Հարկ է նշել նաև, որ հուլիսի […]

Պետք է պատասխան տանք. պատերա՞զմ /տեսանյութ/

«Արդեն քանի տարի պատերազմը չի ավարտվում:Կա սառը պատերազմ, բայց  կա պատերազմ և մենք հիմա դրա մեջտեղում ենք: Ուղղակի կա լարված, կամ  չլարված վիճակ, բայց միշտ կրակահերթերը հայերի ուղղությամբ` կա: Էտպես  չի եղել, որ մի օր չլինի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրուցում ասաց «Ֆիդայի» կառույցի ղեկավար, ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը: Չիլինգարյանը փաստեց, որ առաջնագծում դիրք պահող զինվորներ են զոհվում […]

Ադրբեջանը երբեք չի հարձակվի Նախիջևանից. մանրամասներ/տեսանյութ/

«Նախիջևանի ստատուսը որոշվում է թուրք-ռուսական պայմանագրով, որտեղ Նախիջևանը տրված է Ադրբեջանին կառավարման համար, այսինքն` Նախիջևանը նրա մասը չի կազմում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց սոցիալոգ Ահարոն Ադիբեկյանը: Ադիբեկյանը ընդգծեց, որ Ադրբեջանը երբեք չի հարձակվի Նախիջևանից, քանի որ դա բազմաթից անբարենպաստ հետևանքներով հագեցած քայլ կլինի: Մանրամասները` տեսանյութում:

Ամեն վայրկյան կարող է պատերազմը սկսվի.ազատամարտիկ

«Նաղդ կանգնած ենք հայրենիքի պաշտպանության համար` արյուն տալու:Ուղղակի հարցը այլ է` գերտերությունները խառնվում են ու ճիշտ դիրքորոշում չկա: Ադրբեջանը լկտիացել է, սանձարձակ վարքագիծ է ցուցաբերում ու նրա ձեռքը բռնող չկա»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, գեղանկարիչ Արամ Մարգարյանը: Ազատամարտիկը զայրացած է. «Մենք մի քայլ անենք` մեզ կանգնեցնում են, չեն թողնում առաջ գնանք: Փաստորեն Ադրբեջանը արտոնյալ […]

Հայաստան է այցելել Չինաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը (Ֆոտո)

Հուլիսի 6-ից 8-ը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում էր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության ոլորտի մասնագետների պատվիրակությունը` գեներալ-մայոր Ճան Ին Լիի գլխավորությամբ: Այցի ընթացքում ՉԺՀ պատվիրակությունը այցելել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական եւ ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարաններ: Պատվիրակության անդամները հանդես են եկել դասախոսություններով, հանդիպել են համալսարանների ղեկավարության եւ դասախոսական կազմի […]

Ադրբեջանի ագիտպրոպը կրկին իր տարերքի մեջ է. Սենոր Հասրաթյան

Ադրբեջանի ագիտպրոպը կրկին իր տարերքի մեջ է: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊՆ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը։ «Այդ ոլորտի մանրահատակային պատասխանատուները նորից անցել են իրենց քաղաքացիական բնակչության թիկունքում կրակակետեր բացազատող «ամենազոր» բանակի այսօր ունեցած երեւակայական «հաջողությունները» իրականի փոխարեն մատուցելու եւ դրանցով սեփական հանրությանը «գոտեպնդելու» ինքնախաբեությանը: ՊԲ մամուլի ծառայությունն օրվա ընթացքում արդեն երկու […]

Շփման գծում այս պահին իրավիճակը հանգիստ է. Արծրուն Հովհաննիսյան

Շփման գծում այս պահին իրավիճակը հանգիստ է։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ «Այս պահին համեմատաբար հանգիստ է վիճակը, ինչպես արդեն հաղորդել ենք, առավոտնից կիրառվել են տարբեր հրետանային միջոցներ: Հետեւեք Արցախի ՊԲ հաղորդագրություններին»,- նշել է նա: Նշենք, որ ըստ Արցախի պաշտպանության բանակի տարածած հաղորդագրության՝ հուլիսի 7-ի առավոտվանից սկսած […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի