16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

7 օր` առաջնագծում

Դեկտեմբերի 31-ից հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական հանգիստ օպերատիվ իրադրությունը էական փոփոխությունների չի ենթարկվել: Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում վերահսկել օպերատիվ-մարտավարական իրադրությունը և հստակորեն իրականացնել մարտական հերթապահություն:  ԱՀ  ՊՆ  մամուլի […]

Արցախում զինծառայող է մահացել. նախնական տվյալներով՝ շմոլ գազից թունավորումից

Հունվարի 6-ին՝ ժամը 02:10-ի սահմաններում, դժբախտ պատահարի  հետևանքով (նախնական տվյալներով շմոլ գազից թունավորվելու արդյունքում), մահացել է ՊԲ պայմանագրային զինծառայող, 1992թ. ծնված Մհեր Վանիկի Զիրոյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ձմեռ պապի հագուստով պարում էր. Արմանի վերջին Նոր տարին

Բերդի տարածաշրջանի սահմանագոտում ադրբեջանական դիպուկահարի գնդակից 2015 թվականի հունվարի 21-ին զոհվեց Չորաթան գյուղի բնակիչ 34 ամյա Արման Ուդումյանը: Արմանը իր կյանքը տալով հայրենիքին` կնոջ և ծնողների խնամքին թողեց երեք մանկահասակ երեխաներին`  Անահիտին , Միլենային ու որդուն`  Վահագին: Վահագը 5 տարեկան է: Նա հպարտանում է հոր անունով, հիշողության մեջ փորձում վառ պահել նրա պատկերը: «Ցավս շատ […]

Քննարկվում է զինված ուժերի արդիականացման ծրագրի նախագիծը

Հունվարի 4-ին ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ մեկնարկել են զինված ուժերի արդիականացման յոթնամյա ծրագրի նախագծի ամփոփիչ քննարկումները: Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության և գործողությունների համադրման շրջանակում քննարկումներին մասնակցում են նաև Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամկազմի ներկայացուցիչները: Ծրագրի շուրջ առաջիկայում քննարկումներ կլինեն նաև փորձագիտական շրջանակների […]

Մեզանից յուրաքանչյուրն այստեղ ամեն ինչ անում է, որ նախ երկիրը հանգիստ լինի

 «Քաղցրավենիք Զինվորին» ակցիայի ընթացքում առիթ ես ունենում հանդիպել այն տղաներին, ովքեր վստահություն են ներշնչում և մարդկային իրենց բարձր հատկանիշերով ոգևորում են։ Հպարտությամբ եմ լցվում յուրաքանչյուր հանդիպումից հետո, որ հայրենի Երկրի պաշտպանությունն իրականացնում են նման մարդիկ։ Հերթական անգամ անդրդարձ պետք է կատարեմ նմանօրինակ մի զինվորի, ով բացառապես անտեսում է այն, թե ինչ պաշտոն կամ համազգեստ պետք […]

Հանգիստ եղեք, մենք էստեղ ենք…բանակային Ամանորից

Ժամանակավոր զինծառայող Դավիթ Գաբրիելյանն, արդեն  1 ու կես տարի է, որ ծառայում է Հայոց բանակում, և արդեն երկրորդ անգամն է՝ Ամանորը նշում է տնից հեռու՝ զորամասում: Վերջերս զինվորը լավ ծառայության համար ստացել էր զորամասից բացակայելու թույլտվություն, և Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, թե ինչպես են զորամասում նշում Ամանորը: «Իհարկե, ասում են՝ Նոր տարին ընտանեկան տոն […]

Լավ սովորենք ու շատ աշխատենք, որ ունենանք մեծ ձեռքբերումներ

Սահմանին կանգնած հարգելի զինվորականներ, զինակիցներ, նրանց ծնողներ ու ընտանիքի անդամներ, հարգելի հայրենակիցներ, ես էլ եմ միանում այսօրվա հազարավոր շնորհավորանքներին: Թող գալիք տարին լինի հաջողությունների ու թռիչքային ձեռքբերումների տարի: Ամեն ինչ մեզանից է կախված: Լավ սովորենք ու շատ աշխատենք, որ ունենանք մեծ ձեռքբերումներ: Շնորհավորում եմ ողջ ազգիս, շնորհակալություն բոլոր 5000 ընկերներիս ու ավելի քան 110 000 […]

Մանվել Գրիգորյանը Եռաբլուրում էր

Տարիների փորձառություն անցած երկրապահական ավանդույթ է՝ դեկտեմբերի 31-ին անցկացվում է ԵԿՄ վարչության ընդլայնված տոնական նիստը։ Այս տարին եւս բացառություն չէր։ Հանրապետության բոլոր տարածքների երկրապահները, վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, ամփոփեցին տարին։ Ներկայացվեց, որ 2017-ին Երկրապահն արդյունավետ է աշխատել։ Տարին առանձնահատուկ էր նրանով, որ կայացավ ԵԿՄ 11-րդ համագումարը: Տարին անցավ ՀՀ եւ Արցախի […]

«Կռիվը՝ կռիվ էր, Նոր տարին՝ Նոր տարի». Ջերմուկի Համո

«Պատերազմի տարիներին Նոր տարին դիրքերում էինք նշում: Կռիվը՝ կռիվ էր, Նոր տարին՝ Նոր տարի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ասաց լեգենդար հրամանատար, ԼՂՀ և ՀՀ մարտական խաչերի ասպետ Մուշեղ Բաբայանը (Ջերմուկի Համո): Հրամանատարը անկեղծացավ և կատակեց.«Ասեմ, որ լավ էլ նշում էինք, մանավանդ այդ օրերին ուզում էինք նոր հաղթանակ գրանցել: Ազատամարտիկը ցանկանում է, որ հաջորդ տարին լինի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի