07 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Ձմեռ պապի հագուստով պարում էր. Արմանի վերջին Նոր տարին

Բերդի տարածաշրջանի սահմանագոտում ադրբեջանական դիպուկահարի գնդակից 2015 թվականի հունվարի 21-ին զոհվեց Չորաթան գյուղի բնակիչ 34 ամյա Արման Ուդումյանը:

Արմանը իր կյանքը տալով հայրենիքին` կնոջ և ծնողների խնամքին թողեց երեք մանկահասակ երեխաներին`  Անահիտին , Միլենային ու որդուն`  Վահագին:

Վահագը 5 տարեկան է: Նա հպարտանում է հոր անունով, հիշողության մեջ փորձում վառ պահել նրա պատկերը:

«Ցավս շատ մեծ է, անասելի, բայց փորձում եմ պինդ լինել: Արմանիս կարոտը երեխեքից եմ առնում: Ամանորի հանդեսին պարում են ու ես պետք  է նաև Արմանի փոխարեն նայեմ նրանց պարը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ցավն ու հպարտությունը կիսեց Արմանի մայրը` Նորա Գրիգորյանը, ով դասավանդում է Չորաթան գյուղի դպրոցում:

Տիկին Նորան աշխարհին խաղաղություն է մաղթում ու ցանկանում, որ ոչ մի մայր չապրի որդուն կորցնելու մեծ ցավը:

« Հպարտ եմ, որ Արմանս հերոսացավ` կյանքը հայրենիքին տալով, որ մաքուր էր, բարի էր, հայրենասեր էր : Գյուղի փոքրիկները ասում են մեծանանք Արմանի նման հերոս լինենք»,-ասաց Արմանի մայրը և հիշեց անցած Նոր տարին, որը Արմանի կյանքում վերջինն էր.

«Անցած տարի ինքը Ձմեռ պապիկի հագուստով տասնյակ տներ է այցելել: Գիշերվա կեսին եկավ ու հարսներին աղջիկներին ուրախացրեց, ասում էր` աղջիկներ եկեք պարենք: Ինքը շատ կենսախինդ էր ու հատուկ հումոր ուներ»,-հիշեց մայրը ու արցունքները հոսեցին:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ