17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Արցախում 20–ամյա զինվոր է մահացել

Ապրիլի 15-ին, ժամը 19:15-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Ալեք Նվերի Կարապետյանը: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը […]

Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Բաղանիս գյուղի վրա

Երեկ՝ ապրիլի 15-ին, ժամը 14.20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերից կրակ է բացել Նոյեմբերյանի տարածաշրջանի Բաղանիս գյուղի վրա: Henaran.am-ը տեղեկացավ, որ  անվտանգության նկատառումներով փակվել է միջպետական ավտոճանապարհի Բաղանիս-Ոսկեպար հատվածը, ավտոմեքենաների երթևեկը ներկայումս կատարվում է Բաղանիս-Ոսկեպար շրջանցիկ, Հարսնաքարով ձգվող ճանապարհով: Ներկայումս Բաղանիսի սահմանագծում հարաբերական անդորր է:

ՊՆ-ն պարզաբանում է ներկայացրել 2 ընկերության մրցութային հայտերը մերժելու մասին հրապարակումների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել լրատվամիջոցներում հրապարակված «Վիգեն Սարգսյանը պատերազմ է հայտարարել մատակարարներին և ընկերություններին` նրանց մեջ տեսնելով բացառապես օրինախախտների» վերնագրով նյութի վերաբերյալ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ 2018թ. ՀՀ ՊՆ կողմից իրային միջոցների ձեռք բերման համար հայտարարվել է «ՀՀ ՊՆ ՆՏԱԴ-ԲՄԱՊՁԲ-7/24» ծածկագրով մրցույթ: «Նշված ծածկագրով […]

Գողանում են. Ժողովուրդ

Տավուշի մարզում մեկը մյուսի հետեւից գողանում են ՀՀ ՊՆ զորամասի հաշվեկշռում գտնվող գծալարային կա­պի միջոցները: Մասնավորապես հայտ­նի դարձավ որ Արթուր Աբազյանին եւ Արտակ Մուքելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2017թ. դեկտեմբերի 20-ից մինչեւ դեկտեմբերի 31-ն ընկած ժամանա­կահատվածում Կոթի-Բարեկամավան ավտոճանապարհին կից հատվածից գաղտնի հափշտակել եւ իրեն տան բակ է տեղափոխել ՀՀ ՊՆ զորամասի […]

Ադրբեջանցիների կրակոցից վարորդը չի տուժել. Արծրուն Հովհաննիսյան

 Տավուշի մարզի Բաղանիս համայնքի մոտ հայկական քաղաքացիական բեռնատարի վրա գիշերը կրակ են բացել ադրբեջանական ԶՈւ- երի ստորաբաժանումները։ Այդ մասին Facebook-ում հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ Նրա խոսքով, մեքենան վնասվել է, սակայն վարորդը բարեբախտաբար չի տուժվել։ Հայկական ստորաբաժանումների պատասխան կրակից հետո հակառակորդը լռել է։

Ադրբեջանցիները կրակ են բացել հայկական բեռնատարի վրա. ՀՐԱՏԱՊ

Րոպեներ առաջ Տավուշի մարզի Բաղանիս համայնքի մոտ հայկական քաղաքացիական բեռնատարի վրա կրակ են բացել ադրբեջանական ԶՈւ երի ստորաբաժանումները։ Մեքենան վնասվել է, սակայն վարորդը բարեբախտաբար չի տուժվել։ Հայկական ստորաբաժանումների պատասխան կրակից հետո հակառակորդը լռել է։ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյան

Գործնական քայլեր՝ «Ազգ-բանակ» հայեցակարգի իրականացմանն ուղղված

Գործադիրն ընդունել է մի շարք որոշումներ, որոնք ուղղված են «Ազգ-բանակ» հայեցակարգի իրականացմանը:  Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը, մինչև հարցերը ներկայացնելը, նշել է, որ այսօր արվում է «Ազգ-բանակ»-ի իրականացման առումով շատ կարևոր չորրորդ քայլը: Առաջին քայլը, ըստ Վիգեն Սարգսյանի, գաղափարականն էր, որը բխում էր հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթներից և ուղեցույցային հիմնական մոտեցումներից, կառավարության գործունեության […]

Սարգսյանն ու Ալիեւը լուծեցին հարցերը. նոր իրավիճակ. Ժամանակ

Հայաստանում իշխող ՀՀԿ-ն նախօրեին տեղի ունեցած գործկոմի նիստում կայացրեց Սարգսյանին վարչապետի թեկ­նածու առաջադրելու պաշտոնա­կան որոշումը: Որոշումը կայացվել է միաձայն: Նախօրեին, գրեթե «միաձայն» Ադրբեջանի նախա­գահի պաշտոնում է վերընտրվել Ադրբեջանի նախագահ Ալիևը, որը հոկտեմբերին նախատես­ված հերթական նախագահա­կան ընտրությունները տեղափո­խել էր ապրիլի 11 և անցկացրել արտահերթ նախագահական ընտրություններ: Ալիևը, ըստ նախնական տվյալների, ստացել է մոտ 90 տոկոս ձայն, […]

Պատերազմը Սիրիայից կտեղափոխվի՞ Արցախ. 168 Ժամ

ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունները բավականին լարվել են: Կարծիքներ կան, որ, եթե իրավիճակը Սիրիայում ավելի սրվի, ապա ռուս-ւս- մերիկյան հակամարտությունը կարող է տեղափոխվել Հարավային Կովկաս, և մասնավորապես’ բախման հաջորդ կետը կարող է Արցախը լինել: ԵՊՀ արաբագիտության ամբիոնի վարիչ, արա­բագետ Հայկ Քոչարյանից հետաքրքրվեցինք, թե որքանո՞վ են հավանական նման զարգացումնե­րը: «Դրանք տարբեր խնդիրներ են, որոնք, բնա­կանաբար, ազդում են […]

Մեծ ճգնաժամ Հայաստանի հարեւանությամբ. պետք է մտածել. 168 Ժամ

 «Զարգացումները սիրիական թատերաբեմում, բնակա­նաբար, առնչվում են նաև Հայաստանին, քանի որ կարող են ունենալ իրենց հետևանքները: Այս գործողություններում ներգրավված է Հայաստանի դաշնակից Ռուսաստանը և Ադրբեջանի հովանավոր, Հայաստանի հետ հարաբերություններ չունեցող Թուրքիան, հարևանության բոլոր երկրները, ըստ էության: Սիրիայում իրավիճակի սրման դեպքում աչալուրջ պետք է լինել և հետևել նաև իրավիճա­կին ԼՂ հակամարտության գոտում, քանի որ արտաքին զարգացումները միշտ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի