20 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

ԶԻՆՈՒԺ

90 մլն դրամը կուղղվի կառավարության պահուստային ֆոնդ

Կառավարությունն ընդունել է «Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի միջոցառումների հետ կապված ֆինանսական վերաբաշխում իրականացնելու մասին» որոշում, որի համաձայն՝ Պետեկամուտների կոմիտեի  արտաբյուջետային հաշվից 90 մլն դրամը կուղղվի կառավարության պահուստային ֆոնդ՝ ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացնելու համար: 

Ծնողների հույսը Համլետն էր. մանրամասներ մայիսի 20-ին մահացած զինծառայողի մասին

Մայիսի 20-ին ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացած զինծառայող Համլետ Գրիգորյանը Երեւանից էր, մեկ տարվա զնծառայող:  Համլետ Գրիգորյանի հարազատները Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեցին, որ զոհված զինծառայողը տան միակ արու զավակն էր: «Ծանր պայմաններում ապրող ընտանիք են: Համլետին մի քույր ունի, բայց ընտանիքում աշխատող չկա: Ծնողների հույսը Համլետն էր, որ բանակից գար […]

Մովսես Հակոբյանին հեռացնում են

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահին առաջարկել է աշխատանքից ազատել ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանին։ Այս մասին Փաշինյանը տեղեկացրեց քիչ առաջ կառավարության նիստի ժամանակ: Նա ասաց, որ Մովսես Հակոբյանն այլ աշխատանքի կանցնի։ «Որոշումը կայացվել է փոխադարձ համաձայնությամբ»,- ասաց Փաշինյանը։ «Վաղը գլխավոր շտաբի նոր պետը կներկայացվի Զինված ուժերին»,-նշեց Փաշինյանը։

«Թշնամին փորձելու է օգտվի, մենք պետք է պատրաստվենք, որ հակառակորդը չօգտվի այս իրավիճակից»

Արցախի հարցում Բաքուն պատրաստ չէ խաղաղ կարգավորման, այլապես չէր խանգարի, որ Ստեփանակերտը ևս նստի բանակցային սեղանի շուրջ: Նման տեսակետ Henaran.am-ի հետ զրույցում հայտնեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը: «Նիկոլ Փաշինյանի  հայտարարությունից հետո անդրադարձ եղել է Ադրբեջանից. Ալիևն ասաց՝ կգանք՝ էս էլ կվերցնենք, էն էլ կվերցնենք, ինչը նշանակում է, որ մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, […]

Եթե զինվորները զանգում, ասում են, որ չունեն նման պարագաներ, թող դիմեն մամուլին. վարչապետ

«Պարո՛ն Փաշինյան, Դուք ասել եք, որ այլևս զինվորները ստանալու են անհրաժեշտ բոլոր պարագաները, ծնողները կարիք չեն ունենալու պարագաներ ուղարկել: Ինձ դիմող քաղաքացիները հետաքրքվում են՝ ե՞րբ եք կատարելու Ձեր խոստումը, ի՞նչ նոր պարագաներ են տրվելու, սննդակարգը փոխվելո՞ւ է, թե՞ ոչ»,-այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետից հետաքրքրվեց ՀՀԿ-ական պատգամավոր Ջեմմա Բաղդասարյանը:  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, […]

Ե՞րբ է ձեռք բերվել պայմանավորվածությունը ՌԴ-ից Տոր ԶՀՀ ստանալու

Կառավարության հետ հարուցպատասխանի ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Հակոբյանն ասաց, որ լուրեր կան, որ Հայաստանին Ռուսաստանը մատակարարելու է Տոր հակաօդային պաշտպանության զենիթահրռիթային համակարգերը: Նա հարցրեց, թե երբ է ձեռք բերվել այս պայմանավորվածությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Սոչի կատարած այցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպման ընթացքում խոսել են հայ-ռուսական հարաբերությունների հետագա խորացման անհրաժեշտության […]

Քննություն է տարվում՝ պարզելու զինծառայողի մահվան հանգամանքները

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող, շարքային Մարտին Գրիգորի Խաչատրյանի մահվան հանգամանքները: 2018թ. մայիսի 22-ին՝ ժամը 13:35-ի սահմաններում, ՀՀ ՊՆ զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում որովայնի շրջանում ստացած միջանցիկ հրազենային գնդակային մահացու վիրավորումով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Մարտին Գրիգորի Խաչատրյանը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ձեռնարկվում են […]

Զինվորի դի է հայտնաբերվել

Մայիսի 22-ին, ժամը 13.30-ի սահմաններում, ՀՀ հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Մարտին Գրիգորի Խաչատրյանի (ծնված 1998թ., 2017-2 զորակոչ, Գյումրիի ԶԿ) դին՝ որովայնի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով: Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և […]

Լավ չի. Հրապարակ

Թերթի տեղեկություններով, Արմեն Գրիգորյանի նշանակումն ԱԱԽ քարտուղարի պաշտոնում լավ չի ընդունվել մեր հարեւանների կողմից: Խոսքն Իրանի եւ Ռուսաստանի մասին է: Բանն այն է, որ «Մերժիր Սերժին» նախաձեռնության համակարգող, հրապարակախոս Արմեն Գրիգորյանը «Թրանսփերենսի ինտերնեյշնլի» փորձագետն էր, այսինքն՝ Աորոսի հիմնադրամին սերտ առնչված անձ՝ հայացքներով արեւմտամետ: Ռուսներին զայրացրել է, որ «հակառուսի» են նշանակել, որը ոչ միայն բանակում չի […]

«Հունվարի 14…արյունով գրվեց թիվը»

Հունվարի 14…արյունով գրվեց թիվը Մենք հերոս էինք բանակ ճանապարհել,պատրաստվում էինք քեզ դիմավորել,բայց ոչ այդպես. 2017 թվաանի հունվարի 14 -ին Հայկ Գագիկի Խաչատրյանին՝ երգ ու պարով, մոմավառություն.ուրախ տրամադրությամբ ու հանդիսությամբ բանակ ճանապարհեցին՝ ՍԱԿԱՅՆ՚՚՚  «Իմ բալա, Հայկ բալա, ախր մենք հերոս էինք բանակ ճանապարհել, ախր մի քանի ամսից պատրաստվում էինք քեզ դիմավորել, բայց ոչ էս ձեւով: Ես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի