17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

«Իմ որդին նույնպես պետք է մեկնի բանակ». Փաշինյանի կոչը/տեսանյութ/

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ կոչով դիմել է արտերկրում գտնվող և «բանակից ազատված» զորակոչիկներին: «Արտերում բնակվող մեր հայրենակիցներին կոչ եմ անում կրկնակի ակտիվությամբ տարածել այս տեսանյութը»,-հորդորել  է Նիկոլ Փաշինյանը։  Դիտեք նաև տեսանյութը:

Լևոն Մնացականյանն Արտակ Դավթյանին շնորհավորել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար  գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը շնորհավորական ուղերձ է հղել Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։  Ինչպես տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ուղերձում ասվում է. «Հարգարժան Արտակ Մաթևոսի. Արցախի Հանրապետության զինված ուժերի ողջ անձնակազմի  և անձամբ իմ անունից սրտանց  շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության ԶՈւ Գլխավոր շտաբի պետի պաշտոնը ստանձնելու […]

«Պատկերացնում են, ինչպես կրծքով կփակեն դզոտը և մեդալները կփրկեն գնդակից».Կոռնիձորի Արո/տեսանյութ/

«Բրեժնևյան կուռ , երկաթակիր քաղաքականությունը հայտնվեց Հայաստանում: Միջոցառումների ժամանակ հանդիպում ես կազակական բարձրադիր ուսադիրներով մարդկանց, որոնց կրծքին մեդալների հեղեղ է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը (Կոռնիձորի Արո): Հրամանատարը գտնում է, որ իրական հերոսների կուրծքը բաց է և կարիք չունեն երկաթ-բետոնե մեխանիզմի: «Գուցե շխշխկոցից էյֆորյա են ապրում և պատկերացնում են, թե փափուկ […]

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ՝ արձակելով ավելի քան 1500 կրակոց

Մայիսի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում իրադրությունը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում եղել է հարաբերական կայուն: Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ շված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1500 կրակոց: ՊԲ-ի առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել աչալրջորեն իրականացնել […]

Բանակը քաղաքական առումով ետ նայելու իրավունք չունի. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարության վարչական համալիրում զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ԶՈւ գլխավոր շտաբի նորանշանակ պետ Արտակ Դավթյանին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ, Արցախի հերոս Մովսես Հակոբյանին հայրենիքին մատուցած անուրանալի ծառայությունների համար և շնորհավորել ԳՇ նորանշանակ պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ […]

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի համազեկուցողներին

Մայիսի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ջուզեպե Գալատիին և Յուլիա Լովոչկինային: Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ իրականացվող «Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում ընթացիկ և նախատեսվող միջոցառումները: ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել Հայաստանի պաշտպանական գերատեսչության և ԵԽԽՎ-ի […]

Գտնում եմ, որ նա ճիշտ է արել. Մովսես Հակոբյանը՝ Փաշինյանից

«Պարոն վարչապետը ինձ ներկայացրել է իր որոշման հիմքերը, պատճառները և դրանք ինձ բավարարել են։ Գտնում եմ, որ նա ճիշտ է արել», – այսօր ասել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը, ով երեկ նշանակվեց ռազմական տեսուչի պաշտոնում։ Հարցին, թե որն է իրեն աշխատանքից ազատելու պատճառը, նա ասել է. «Դրանք տեղավորվում են այն քաղաքականության […]

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է իր ընտրությունը կանգ առել հենց Արտակ Դավթյանի վրա

«Մի շարք սպաներ կային, բայց իմ ընտրությունը կանգ է առել Արտակ Դավթյանի վրա՝ հաշվի առնելով բազմաթիվ գործոններ, և այդ գործոններից ամենևին էլ երկրորդական չէ նրա՝ նվիրված հետևողական ու ազնիվ ծառայությունը»,-այսօր «Ազատության» հարցին ի պատասխան, թե ինչու է ընտրությունը կանգ առել հենց Արտակ Դավթյանի վրա ՀՀ Զու գլխավոր շտաբի պետի պաշտոնում, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Արտակ […]

Ո՞վ է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետը

 ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետ գեներալ-մայոր Արտակ Դավթյանը 47 տարեկան է, 2017 թվականի սեպտեմբերից Պաշտպանության նախարարության հինգերորդ բանակային կորպուսի հրամանատարն էր, մինչ այդ զբաղեցնում էր Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի պաշտոնը: Ավարտել է Բամբակաշատ գյուղի միջնակարգ դպրոցը, ապա Մոսկվայի բարձրագույն ռազմական ուսումնարանը։ 1995 թվականին ընդունվել և 1998 թվականին ոսկե մեդալով ավարտել է Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի