18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Մութ ամպեր Դավիթ Տոնոյանի գլխի՞ն. Ժողովուրդ

Օրաթերթի տեղեկու­թյուններով՝ այս օրերին Ազգային անվ­տանգության ծառայություն բավակա­նին ակտիվ կերպով հարցաքննության են հրավիրվում Արտակարգ իրավի­ճակների նախարարության աշխատա­կիցները: Ինչպես հայտնի է, նախարար Հրաչյա Ռոստոմյանը հայտնել էր, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարա­րությանն առնչվող երկու հարց կա, որոնք արդեն գտնվում են ԱԱԾ-ում: Իսկ թե կոնկրետ երկու ինչ ոլորտային չարաշահումների մասին էր խոսքը, նախարարը չէր մանրամասնել: Սա­կայն մեզ հասած […]

Վաշտի հրամանատարի տեղակալի կրակոցներից է զինվորը մահացել

Պայմանագրային զինծառայող, շարքային Հովհաննես Մելքոնյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել վաշտի հրամանատարի տեղակալին, տեղեկացնում են ՔԿ լրատվական ծառայությունից:  Զինծառայողը մահացու հրազենային վիրավորումն ստացել է հունիսի 22-ի ուշ երեկոյան՝ մարտական դիրքում։ Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է,  որ զորամասի հրաձգային […]

Թուրքիան Ադրբեջանին է վաճառել թեւավոր հրթիռներ

Թուրքիան Ադրբեջանին է վաճառել  թուրքական  «Roketsan» ռազմարդյունաբերական ընկերության կողմից արտադրված «SOM-B1» թևավոր հրթիռներ։ Նորաստեղծ այդ հրթիռները Թուրքիայից հետո առաջինը օգտագործելու է Ադրբեջանը։ Դրանք արդեն ցուցադրվել են այսօր՝ հունիսի 26-ին, Բաքվում կայացած զորահանդեսի ժամանակ, որը նվիրված էր Ադրբեջանի  բանակի ստեղծման 100-ամյակին։ Առայժմ այդ հրթիռները կարող են տեղադրվել միայն Ադրբեջանի օդուժի կողմից շահագործվող ռուսական արտադրության «MIG-29» ռազմական […]

Լայնամասշտաբ պատերազմ չի լինի

Արցախի շուրջ ընթացող զարգացումները նորություն չեն ու ամբողջությամբ տեղավորվում են Ադրբեջանի որդեգրած քաղաքականության մեջ, կարծում է «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքով, Կազանյան հանդիպումից ի վեր, Ադրբեջանն ընտրել է բանակցային գործընթացը հայկական կողմերին ուղղված ռազմատենչ հռետորաբանությամբ ու սպառնալիքներով, սահմանին սադրանքներով ու դիվերսիոն գործողություններով զուգակցելու մարտավարությունը: «Ներկա փուլը հերթական հռետորաբանությունն է: Այն զորահանդեսը, որ հենց […]

Ափինե Հովհաննիսյանն իր մտահոգությունն է հայտնել

Ամերիկյան ուղղաթիռների մասին Հարգելի գործընկերներ, քիչ առաջ խոսել եմ կոնգրեսական Թուլսի Գեբարդի հետ, (ով նախկին զինվորական է) հավաստիացել եմ, որ նամակը հասել է հասցեատիրոջը, ներկայացրել եմ հանրային քննարկումների դիսկուրսը, ինչպես նաև նամակն ուղարկելուց հետո առկա արձագանքների ու մեկնաբանությունների հիմնական առանցքը, այդ թվում ադրբեջանական փորձագիտական շրջանակներում շրջանառվող տեսակետները: Գործընկերս հավաստիացրեց, որ մանրամասն կուսումնասիրի հարցը, կզբաղվի դրանով […]

Նախիջևանի ուղղությամբ տեղի է ունեցել դիրքերի որոշակի տեղաշարժ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքում է խոսակցություններն այն մասին, թե ադրբեջանական կողմը Նախիջևանի հետ սահմանին՝ Արենի գյուղի ուղղությամբ, կարևոր բարձունք է գրավել: Երեկ «Ֆեյսբուք»-յան ուղիղ եթերում պատասխանելով օգտատեր Սամվել Չախալյանի հարցին, ՀՀ վարչապետն ընդգծեց, որ այդպիսի բան տեղի չի ունեցել, որովհետև այն տարածքները, որոնք հիմա տիրապետում է Ադրբեջանը, միշտ էլ եղել են Ադրբեջանի հսկողության տակ:  «Այսինքն, […]

Նման լուրերը պայթունավտանգ ականներ են

Նիկոլը հարց է ստանում ուղիղ եթերում.  հարցի հեղինակն ասում է, որ Հադրութի ինչ- որ զորմասում /նույնիսկ մոտավոր չի նշում/ ունի ծառայող հարազատ, ով սոված է մնում, քանի որ բանակը չի կերակրում, վարչապետն էլ արգելել է ծանրոցներ ուղարկելը բանակ… Նախ, հարցս Հայաստանի վարչապետին. ինչ տրամաբանությամբ է հարցի կարևորությունը որոշել լայքերի քանակով, մենք հո ականատեսն ենք լինում, […]

Պաշտպանության նախարարը հրաման է ստորագրել

ՀՀ պաշտպանության նախարարը հրաման է ստորագրել հայտարարված շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության զորակոչերի շրջանակներում պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիների ծառայության վայրեր նշանակումը կենտրոնացված ձևով և վիճակահանությամբ իրականացնելու, շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին զինված ուժերի պատվո պահակային վաշտում, երգի և պարի համույթում, գլխավոր շտաբի զինվորական նվագախմբում և զորամասերի նվագախմբերում, արդի տեխնոլոգիաների […]

Ապրիլյան պատերազմի զոհերի ծնողների հայտարարությունը

«Հունիսի 16-ին ԱԱԾ-ի կողմից հայտնաբերված գողությունը, որը կատարվել է Մանվել Գրիգորյանի և իր շրջապատի կողմից, մեզ խորը ցավ պատճառեց՝ մեր վիշտն ավելի բորբոքելով: Մենք՝ ապրիլյան պատերազմի նահատակների ծնողներս, մեր ցասումն ու վրդովմունքն ենք հայտնում այս առիթով: Պահպանելով անմեղության կանխավարկածը՝ հույս ենք հայտնում, որ այս աղմկահարույց և բարոյական ոչ մի չափանիշի մեջ չտեղավորվող թալանը կբացահայտվի բոլոր […]

Ռազմական ոստիկանները 24 ժամ լինելու են «Զվարթնոց» օդանավակայանում

2018թ. ամառային զորակոչին ընդառաջ հունիսի 25-ից մինչև զորակոչի ավարտը «Զվարթնոց» օդանավակայանում շուրջօրյա ծառայություն են իրականացնելու ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները: Միջոցառումը ձեռնարկվել է ՀՀ վարչապետի այն հայտարարության առնչությամբ, որով արտերկրում գտնվող զորակոչային տարիքի բոլոր հայ երիտասարդներին կոչ էր արվել վերադառնալ հայրենիք և կատարել իրենց սահմանադրական պարտքը: Ռազմական ոստիկանները 24 ժամ անընդմեջ գտնվելու են օդանավակայանում` անհրաժեշտության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի