18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Օրվա կադրը՝ Բաքվի զորահանդեսից

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանումների «փառահեղ» մարտիկներն որոշել են «ՍԿԻՖ» հակատանկային հրթիռային համալիրների հրթիռները թարս ( задом наперёд) տեղադրել արձակման կայանների վրա … Պատկերացնում եմ «Պոլոնեզ» և «LORA» համակարգերի հրթիռների վիճակը, գրում է օգտատեր Ալեն Ղուլյանը:   

Փոխհրաձգության արդյունքում ադրբեջանական դիրք է այրվել /տեսանյութ/

ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հրապարակած տեսանյութում երեւում է, թե ինչպես է հայկական կողմի կրակից այրվում ադրբեջանական դիրքը: Հիշեցնենք, հունիսի 1-ին ադրբեջանական ԶՈՒ-ն ցանկացել էր դիրքեր կառուցել, հայկական կողմը այն կախել էր: Հայկական կրակից ամբողջությամբ այրվել էր հակառակորդի դիրքը: Փոխհրաձգության ընթացքում թեթև  վիրավորում էր ստացել ՀՀ ԶՈՒ-երի պայմանագրային զինծառայող, 1974 թ. Վահագն Սամվելի Բաղդասարյանը:

Երեկվա լարվածությունից հետո իրավիճակը այս պահին հանգիստ է. ՊՆ

Նախիջևանի հատվածում իրավիճակը համեմատաբար հանգիստ է: Այս մասին տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: «Երեկվա լարվածությունից հետո Նախիջևանի հատվածում իրավիճակը այս պահին համեմատաբար հանգիստ է։ Հունիսի 30-ի գիշերը և հուլիսի 1-ի միջադեպերից հետո կրակոցներ եղել են, սակայն ներկայում համեմատաբար իրավիճակը հանգիստ է»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը: Ավելի վաղ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում […]

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի մասնաշենքում՝ Երևանի առաջին քաղաքային հիվանդանոցում, տեղակայված Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, որը ստեղծվել է բազմաթիվ բարերարների ու անհատների կողմից տրամադրված միջոցների շնորհիվ:  Վարչապետը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել վերականգնողական կենտրոնում, ծանոթացել ստեղծված պայմաններին, հատուկ զինհաշմանդամների համար հիմնված վերականգնողական մասնագիտական կենտրոնի ընթացիկ գործունեությանն […]

Ադրբեջանական ԶՈւ-երը նախիջևանյան ուղղությամբ փորձել են ամրապնդել իրենց դիրքերը

Հունիսի 30-ի  երեկոյան և հուլիսի 1-ի առավոտյան Ադրբեջանական ԶՈւ-երը Նախիջևանյան ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչին ի պատասխան ՀՀ ԶՈւ-երը պատասխան կրակ են բացել և թույլ չեն տվել հակառակորդին կատարել իր խնդիրը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ «Հայկական կրակից ամբողջությամբ ավերվել […]

Արցախի ՊԲ-ն ամփոփել է անցնող շաբաթը

Հունիսի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:  Բացի վերոնշյալ խախտումներից, շաբաթվա ընթացքում առջնային գծի տարբեր հատվածներում դիտարկվել են ադրբեջանական սպառազինության և զինտեխնիկայի […]

Կայծակնային արագությամբ պատրաստվել պատերազմին. 168 Ժամ

Գնդապետ, «Տիգրան Մեծ» ռազմամարզական հատուկ վարժարանի հիմնադիր-տնօրեն Կորյուն Ղումաշյանը հորդորում է լուրջ վերաբերվել Ալիեւի հայտարարություններին եւ կայծակնային արագությամբ պատրաստվել առաջիկայում սպասվող պատերազմին: «Ալիևի հայտարարությու­նը լուրջ է, իսկ հայ և միջազ­գային հանրությունը լուռ է: Վերջին զորահանդեսին տարբեր երկրներ էին մաս­նակցում, որոնք հիացմուն­քով նայում էին, իսկ Ալիևը նման հայտարարություն արեց»,- մեզ հետ զրույցում ասաց նա: Հիշեցնենք, որ […]

Պայմանագրային զինծառայող է մահացել

Հունիսի 29-ին` ժամը 20:30-ի սահմաններում, հիվանդության (նախնական ախտորոշումը` լեղաքարային հիվանդություն, լյարդային անբավարարվածություն) հետևանքով մահացել է ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1973թ. ծնված Արմեն Շահմարի Աթանեսյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Չպահանջել նորմերից բարձր վճար արձակուրդի կամ զորացրման գնացող զինվորից

ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը անդրադառնալով ՊՆ նախարար Դավիթ Տոնայանի հանձնարարականներին իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այսօր ՀՀ ԶՈւ երի հրամանատարությանը հանձնարարել է հստակ հսկողություն սահմանել, զորքերից զինծառայողների արձակուրդային և զորացրման ժամանակ հատկացվելիք, ճանապարհածախսերի օգտագործման նկատմամբ, թույլ չտալ որևէ չարաշահում։ Նույն ժամանակ ՀՀ ՊՆ-ը հորդորում է տրանսպորտային ընկերություններին և առանձին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի