17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Աշոտ Փաշինյանը զինակից ընկերների հետ է

Համացանցում տարածվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու` Աշոտ Փաշինյանի լուսանկարը: Նա իր զինակից ընկերների հետ է: «ՀՀ վարչապետի որդի Աշոտ Փաշինյանն իր զինակից ընկերների հետ Արցախյան ճակատում է»,- գրված է լուսանկարին կից:

Ադրբեջանական հրթիռակոծության հետևանքով Ավետարանոց գյուղում զոհվել է 1 և վիրավորվել 2 քաղաքացիական անձ

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղեկություն է ստացել, որ ադրբեջանական կողմը, խախտելով հոկտեմբերի 25-ին հաստատված՝ հրադադարի մասին պայմանավորվածությունը, շարունակել է հրթիռակոծել Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակավայրերը: Օրվա ընթացքում տևական հրթիռակոծության են ենթարկվել մի շարք բնակավայրեր, այդ թվում՝ Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղը, որտեղ մեկ ժամ առաջ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի հարվածների հետևանքով զոհվել է քաղաքացիական մեկ […]

Թշնամին «Սմերչ» է կիրառել Մարտունու ուղղությամբ

Այսօր, ժամը 13:50-ի սահմաններում հակառակորդը «Սմերչ» տիպի համազարկային կրակի ռեակտիվ համակարգից 1 հրթիռ է արձակել Մարտունու շրջանի Զարդարաշեն գյուղի ուղղությամբ: Հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «Չնայած ԱՄՆ-ում ձեռք բերված հրադադարի մասին նոր պայմանավորվածությանը՝ ադրբեջանական ուժերը գրոհ են ձեռնարկել հարավ-արևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի առաջնագծի ուղղությամբ՝ շարունակելով հրետակոծել նաև խաղաղ բնակավայրերը»,-գրել է Ստեփանյանը։  Նրա […]

Պատմությունը կարող է կրկնվել. Ալիեւը շուտով լուրջ խնդիրներ կարող է ունենալ

1919 թ․ Ադրբեջանի տարածքում գտնվող ռուս սպաներից մեկը գեներալ Դենիկինին ուղղված իր զեկույցում նշում է, որ թուրք սպաների կողմից իրականացվող տեղացի մահմեդականների բռնի զինվորագրումը մեծ ընդվզումների տեղիք է տվել։ Սպան գրում է․ «բնակչությունը հավաքագրումից փախչում է լեռներ ու անտառներ, նույնիսկ ապաստան է փնտրում հայերի մոտ…» Մեջբերման սկզբնաղբյուրը՝ ГАРФ. Ф. 439. оп. 1. Д. 35. Л. […]

Թուրքական Bayraktar TB2 ԱԹՍ-ը հետախուզական թռիչք է իրականացնում Գյումրու օդանավակայանից մոտ 25 կմ հեռավորության վրա

Թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքը հետախուզական թռիչք է իրականացնում հայ-թուրքական սահմանի մոտ՝ Գյումրու օդանավակայանից մոտ 25 կմ հեռավորության վրա: Այդ մասին հայտնում է Razm.info-ն:

Ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտեց նաեւ խաղաղ բնակավայրերում

Ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտեց նաև խաղաղ բնակավայրերում։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ «Քիչ առաջ թշնամին Մարտունի քաղաքի վրա կիրառեց ռազմական ավիացիա, կոպտորեն խախտելով մարդասիրական նպատակով ձեռք բերված կրակի դադարի մասին պայմանավորվածությունը»,–ասված է հաղորդագրության մեջ։  

Կորոնավիրուսը՝ Հայաստանում։ Մեկ օրում 973 վարակման դեպք, 18 մահ

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 973–ով և դարձել 78 810։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը: Այս պահին փաստացի բուժում է ստանում 26113 (+701) մարդ, կատարվել է 379,541 (+2201) թեստավորում, առողջացել են վարակվածներից 51162–ը (+254)։ Գրանցվել է մահվան 1196 (+16) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 2–ով և […]

Հայկական կողմը շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը․ ՀՀ վարչապետ

Հայկական կողմը շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը, այս մասին ֆեյսբուքյան հանրագրում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այն բանից հետո, եր հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը երրորդ անգամ խախտվեց Ադրբեջանի կողմից։ 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի