16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Ադրբեջանը հայտարարել է Ղարաբաղում պատերազմի ժամանակ 2783 զոհի մասին

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ղարաբաղում պատերազմի ընթացքում զոհվել է 2783 զինծառայող, հայտնում է РИА Новости-ն:   Ըստ գերատեսչության՝ Ղարաբաղում մարտերին մասնակցած ավելի քան 100 ադրբեջանցի զինծառայող համարվում է անհետ կորած։   Ներկայումս 1245 զինծառայող բուժում է անցնում:

ԳՇ պետ Գասպարյան Օնիկ անգամ հիմա՝ էս հրաժարականների տեղատարափի ֆոնին բան չունե՞ս ասելու. Աննա Մկրտչյան

ՀՀԿ ԵԿ անդամ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է   «Նվիրյալ ԳՇ պետ Գասպարյան Օնիկ (թե ում տենց էլ չհասկացանք), անգամ հիմա՝ էս հրաժարականների տեղատարափի ֆոնին բան չունե՞ս ասելու։   Ամեն օր նոր բաներ ա բացահայտվում 45 օրերի, դրանց նախորդած ու հաջորդած իրադարձությունների մասին։ Ու դու դեռ լուռ ես, ժամանակն էլ սպառվում է։ Ի […]

Հրապարակվել է եւս 34 զոհված զինծառայողի անուն

Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները Պահեստազորային Մանուկյան Արթուր Տիգրանի, ծնվ. 1994թ. Թովմասյան Տիգրան Սերյոժայի, ծնվ. 1998թ. Դունամալյան Միշա Վարդանի, ծնվ. 2000թ. Աբրահամյան Սարգիս Գևորգի, ծնվ. 1999թ. Սահակյան Մերուժան Ռուբենի, ծնվ. 2001թ. Գրիգորյան Դավիթ Մանվելի, ծնվ. 2000թ. Մելքոնյան Նարեկ Վարդանի, ծնվ. 2000թ. Աղվանյան Արման Սանասարի, ծնվ. 2000թ. Կիրակոսյան Էդիկ Գագիկի, ծնվ. 2000թ. Հարությունյան Համլետ […]

Դեկտեմբերի 1-ից մեկնարկել է Արցախում պատերազմական գործողություններին մասնակցած պարտադիր ժամկետային զինծառայողներին արձակուրդի տրամադրման գործընթացը․ ՊՆ

Ինչպես ավելի վաղ խոստացել էր ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, դեկտեմբերի 1-ից մեկնարկել է Արցախում պատերազմական գործողություններին մասնակցած պարտադիր ժամկետային զինծառայողներին արձակուրդի տրամադրման գործընթացը։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։ Նախօրեին Հայաստան է ժամանել զինծառայողների առաջին մեծ խումբը։    

Վիտալի Բալասանյանը պաշտոն ունի

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի՝ դեկտեմբերի 2-ին ստորագրած հրամանագրի համաձայն՝ Վիտալի Միխայիլի Բալասանյանը նշանակվել է ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար: Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։ Նշանակման կապակցությամբ նախագահ Հարությունյանն ընդունել է Վիտալի Բալասանյանին: Քննարկվել են ստեղծված իրավիճակի հաղթահարման և Հանրապետության ներքին ու արտաքին անվտանգությանը վերաբերող հարցեր:

Տարհանվող զինամթերքի պայթյունի հետեւանքով, զոհվել են ՊԲ զինծառայողներ

Դեկտեմբերի 1-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ծառայողական պարտականությունները կատարելիս՝ տարհանվող զինամթերքի պայթյունի հետևանքով, զոհվել են ՊԲ զինծառայողներ Ժիրայր Վաչիկի Մաթևոսյանը (ծնվ. 2001թ.) և Գեղամ Մերուժանի Հովհաննիսյանը (ծնվ. 2001թ.): Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների […]

Դավիթ Տոնոյանը Վիեննայում է. Togarma տելեգրամ ալիք

Մեր աղբյուրները հաստատում են Հայաստանի նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի` Եվրոպա մեկնելու փաստը։ Այս մասին գրում է togarma տելեգրամ ալիքը։ «Ավելին, մեզ հայտնի է ուղղությունը. դա Վիեննա փառապանծ քաղաքն է։ Ըստ երևույթին Դավիթ Տոնոյանը որոշել է կազմակերպել Վիեննայի պաշտպանությունը, որ թույլ չտա` թուրքը մտնի Եվրոպա։ Բարեբախտաբար, փորձ նա ունի»,-գրում է ալիքը` հավելելով, որ նրան ինքնաթիռ […]

Փաշինյանը պետական դավաճան է, նա հանձնել է կյանքի գնով պահած դիրքերը. զինվորականներ

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող զինվորականներից մեկը լրագրողներին ասաց, որ պատերազմի առաջին օրվանից ՀՅԴ  վաշտի շարքերում մեկնել է առաջնագիծ։  «Եղել ենք ամենաթեժ կետերում՝ սկզբում Մատաղիսում, ապա՝ Եղնիկներում։ Նիկոլ Փաշինյանը պետական դավաճան է, նա հանձնել է մեր կյանքի գնով պահված դիրքերը։ Մենք մեզ դավաճանված ու խոցված ենք զգում», – ասաց նա։ Նրա խոսքով՝ Փաշինյանի հավաստիացումները, որ բանակում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի