Տեղի է ունեցել ՀՀ բարձրագույն դատական խորհրդի առաջին հանդիպումը հայաստանի հանրապետության դատարանների նախագահների հետ, տեղեկացնում է ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Բարձրագույն դատական խորհրդի նախագահը Գագիկ Հարությունյանը ներկայացրել է նախօրոք կատարված ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքները՝ Հայաստանի դատական իշխանության առջև ծառացած և հրատապ լուծում պահանջող խնդիրների և դրանց հնարավոր լուծումների ուղղությունները սահմանելու […]
2018 թվականի ապրիլի 12-ին Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը ստորագրել է «Դատարանների կամ դատավորի անկախությունը վտանգող հնարավոր դրսևորումները կանխելու մասին» Խորհրդի որոշումը: Բարձրագույն դատական խորհուրդը, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ հոդվածի 2-րդ մասի, 164-րդ հոդվածի 1-ին մասի և 173-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 7-րդ, 79-րդ հոդվածների և 94-րդ […]
«Հասկանալով, թե եվրոպական դատարանում ինչ զարգացումներ կարող են լինել, իշխանությունները փորձեցին մեղմել վիճակը և ձևացրին, թե մեր պահանջները բավարարում են: Այսինքն՝ վերաքննիչ դատարանը գործը ուղարկեց նախաքննության, սակայն ավելի լուրջ խախտումներով նույն որոշումը կայացրին»,-Henaran.am-ի թղաթակցի հետ զրույցում ասաց Բուդաղյանների շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը: Ալումյանը նշեց՝ Բուդաղյանների հորը զրկել են դատավարական կարգավիճակից: «Սկզբից իբր մեր օգտին […]
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Տավուշի մարզի բնակիչների ականապայթյունային վիրավորում ստանալու դեպքի առթիվ։ Նախնական տվյալներով՝ 2018թ. ապրիլի 12-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, Տավուշի մարզի Այգեձոր գյուղի երեք բնակիչ, խոտաբույսեր հավաքելու նպատակով, մուտք են գործել ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքերի միջանկյալ տարածք, որտեղ պայթել է պայթուցիկ սարք, ինչի հետևանքով […]
Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ ապրիլի 13-ին, Շամիրամում 4 եզդիների սպանության գործով դատական նիստը կրկին հետաձգվել է: Գործով պաշտպան Կրոմվել Գրիգորյանը տարբեր պատճառաբանություններով դատական նիստերին չի ներկայանում, ինչի պատճառով դատավոր Սուրեն Մնոյանը որոշեց գործում ներգրավվել հանրային պաշտպան Ինգա Աղաջանյանին: Հանրային պաշտպանն էլ գործի նյութերին ծանոթանալու նպատակով 10 աշխատանքային օր խնդրեց, դատավորն էլ նրա միջնորդությունը […]
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով պարզվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Ռաֆիկ Կարապետյանն իր վարույթում քննվող` բռնությամբ զուգորդված խուլիգանության դեպքի վերաբերյալ քրեական գործով ապացույցներ է կեղծել: Այսպես, Ռ. Կարապետյանը 27.10.2017թ.-ին վարույթ է ընդունել Երևանում գործող Մոսքոու դիսկո […]
«Ցանկացած ամբաստանյալի համար դատական նիստերի ձգձգումները անտանելի են, անգամ ազատ ամբաստանյալներն են դա ծանր տանում: Աննախանձելի վիճակ է ստեղծվել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով ամբաստանյալ, Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը: Արդեն հայտնել ենք, որ այսօրվա դատական նիստը հետաձգվել է անհայտ պատճառբերով: Ալումյանը նշեց, որ պատրաստվում է մոտ ժամանակներում պատրաստվում […]
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն Նորք-Մարաշ նստավայրում այսօր՝ ապրիլի 13-ին պետք է շարունակվեր «Զինված խմբի» գործով դատաքննությունը: Արդեն հայտնել ենք, որ դատարանը գտնվում է գաղտնալսումների հրապարակման փուլում: Դատը չկայացավ անհայտ պատճառով: Henaran.am-ը պատճառները փորձեց ճշտել դատարան եկած ազատ ամբաստանյալներից և փաստաբաններից, սակայն ոչ ոք որևէ տեղեկություն չուներ: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը հետաձգվել էր «Զինված […]
Ապրիլի 12-ին, ժամը 5-անց 55-ին, 1-02 զանգահարած Օմանի քաղաքացին հայտնեց, որ մի անծանոթ փորձել է իրեն սպանել և թալանել է՝ գողացել փող, բջջային հեռախոս, անձնագիր ու փաստաթղթեր։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվեցին կատարվածի հանգամանքները։ Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ճշտվեց կասկածյալի ինքնությունն ու գտնվելու վայրը: Ժամեր անց ոստիկանության Մարաշի բաժանմունքի […]





























