13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ ոստիկանությունը Նիկոլ Փաշինյանին կոչ է անում

ՀՀ ոստիկանությունում բազմաթիվ դժգոհություններ են ստացվում մայրաքաղաքի առանձին կազմակերպություններից, այդ թվում՝ ուսումնական և բժշկական հաստատություններից առ այն, որ հավաքի մասնակիցների գործողություններով այսօր առավոտից էապես խոչընդոտվում է իրենց բնականոն գործունեությունը: Շարունակվում է սահմանափակվել հազարավոր քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանադրական իրավունքը: Նման իրավիճակը հանգեցրել է այլ անձանց հիմնական իրավունքների և հանրության շահերի սահմանափակմանը: ՀՀ ոստիկանությունը հիշեցնում է, որ […]

Ընդդեմ իրավական կամայականության ՀԿ-ն կոչ է անում դատախազությանը

2018 թվականի ապրիլի 15-ին առավոտյան 10:15-ի սահմաններում Կորյուն-Չարենց փողոցների խաչմերուկում բողոքի ակցիա իրականացնող ուսանողների վրա հարձակում գործեցին 62 ss 465 համարանիշներով սև ավտոմեքենայի ուղևորներ։ Քաղաքացիական հագուստով անձիք ծեծի ենթարկեցին ակցիայի մասնակից ուսանողներին։ Միջադեպին ներկա ոստիկանները ներկա լինելով ծեծին իրականացրեցին անգործություն և չիրականացրեցին միջամտող ոչ մի գործողություն, թույլ տալով հանցագործություն իրականացրած անձանց ծեծից հետո հեռանալ դեպքի […]

Ոստիկանությունը կոչով դիմում է հավաքի մասնակիցներին

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ն. Փաշինյանը հավաքի մասնակիցներին երթով ուղղորդել է դեպի «Հայաստանի հանրային ռադիո» ՓԲԸ-ի շենք, որը հանդիսանում է պետական պահպանության ենթակա ռազմավարական օբյեկտ և գտնվում է ՀՀ ոստիկանության պահպանության ներքո:  Նշված շենք ներխուժումը կատարվել է օբյեկտում պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողի դիմադրությունը հաղթահարելով: Հավաքի մասնակիցները մուտք են գործել ընկերության սենյակներից մեկը՝ փակ վիճակում գտնվող […]

Ձերբակալվել է զինված ուժերի փոխգնդապետ

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով ԱԱԾ-ի հետ համատեղ ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է ՀՀ ԶՈւ փոխգնդապետ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Քրեական գործի նախնական տվյալներով՝ փոխգնդապետը կասկածվում է այն բանում, որ ծառայության ուսումնական փուլում գտնվող ժամկետային զինծառայողներից, ինչպես […]

Չարաշահումներ են բացահայտվել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության կողմից հատկացված 18 դրամաշնորհային ծրագրերի իրականացման ընթացքում. հափշտակված գումարը կազմում է ավելի քան 907 մլն դրամ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության կողմից մի շարք հասարակական կազմակերպությունների հատկացված դրամաշնորհներից կատարված առանձնապես խոշոր չափով գումարի հափշտակության առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը՝ 14 մեղադրյալների մասով: Քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել,որ 2009-2016թթ. ընթացքում մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ մշակել են դրամաշնորհային […]

Լոռու մարզում անչափահասի են բռնաբարել․ նա հղիացել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ անչափահասին բռնաբարելու դեպքի առթիվ. ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզվել է։ 2018 թվականի ապրիլի 13-ին՝ ժամը 11:05-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ մանկաբարձագինեկոլոգիական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ 31-32 շաբաթական հղիությամբ կենտրոն հետազոտության է դիմել Լոռու մարզի բնակչուհի՝ ծնված 2004 թվականին։ Ձեռնարկված անհետաձգելի […]

Բացահայտվել են հանցավոր խմբի կողմից քաղաքացիներից խաբեությամբ արժեքավոր իրեր հափշտակելու մի շարք դեպքեր

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են քաղաքացիներից՝ հանցավոր խմբի կազմում խարդախությամբ տարբեր արժեքավոր իրեր հափշտակելու մի շարք դեպքեր: 2018 մարտի 1-ին Աբովյան քաղաքի մի բնակչից հաղորդում է ստացվել առ այն, որ ինտերնետային կայքերից մեկում հայտարարություն էր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի