Ապօրինի անտառահատումների գործով բացահայտվել են կաշառք ստանալու և մի շարք այլ հանցագործությունների նոր դրվագներ. պետությանը պատճառվել է ավելի քան 244 մլն ՀՀ դրամի վնաս
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարբեր անտառտնտեսություններում ծառերի ապօրինի հատման և պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված չարաշահումների դեպքերի վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել են ՀՀ բնապահպանության նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության պաշտոնյաների ու «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, կաշառք ստանալու, կաշառք տալու, երկու տասնյակ պաշտոնական փաստաթղթեր ոչնչացնելու, պաշտոնեական կեղծիք կատարելու […]





































