14 Մարտի, Saturday, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Իրավապահ համակարգը լուրջ փաստի առաջ է կանգնած. Ժողովուրդ

Օրաթերթին հայտնի դարձավ, որ այս օրերին իրավապահ համակարգը կանգնել է լուրջ փաստի  առաջ, ոստիկանության ղեկավար կազմում կադրային փոփոխություններից հետո, երբ պաշտոնանկ ար­վեց ոստիկանապետը, հրաժարական ներկայացրին նրա տեղակալները, ստորաբաժանումները մատնվել են անգոր­ծության: Մասնավորապես ոստիկանությունն այդպես էլ չի ծավալում օպերատիվ-հետախուզական գործունեություն, անկատար են մնում կասկածյալներին, վկաներին հայտնաբերելու եւնախաքննական մարմնին ներկայացնելու՝ քննիչների հանձնարարականները: Օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց ոստիկանություն, […]

23 տարվա վաղեմության գործը նորից քննվելու է

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ևս մեկ քրեական գործ: Այսպես, հիշյալ քրեական գործի նյութերի համաձայն` Ա. Ս.-ն 1994թ.-ին 3 տարի ժամկետով դատապարտվել է ազատազրկման և պատիժը կրել Աբովյանի դաստիարակչական աշխատանքների գաղութում, սակայն 03.01.1995թ.-ին վերջինս նույն գաղութի քննչական մեկուսարանում մահացել է: […]

Երկու երիտասարդ Երևանում ստացել են ծանր մարմնական վնասվածքներ. Հարուցվել է քրեական գործ

  ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երկու երիտասարդի ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ: 2018թ. մայիսի 13-ին՝ ժամը 22:25-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ բուժօգնության են տեղափոխվել Երևանի երկու բնակիչ, նրանցից մեկը՝ ծնված 1993թ.՝ պոլիտրավմա, […]

Եթե չլինեին այն միլիոնավոր դոլարները, որոնք ներարկել էին տարբեր ՀԿ-ների և լրատվամիջոցներին

Վերջին շաբաթների ընթացքում բազմաթիվ հարցականներ են առաջացել կապված ԵԼՔ դաշինքի այս կամ այն հարցին լուծում տալ կարողանալու կամ չկարողանալու վերաբերյալ և  նույնիսկ ավելի շատ հարցականներ կան ԵԼՔ-ի իրական մտադրությունների և գաղափարական նպատակների վերաբերյալ: Վերջին  իրադարձությունների հետևանքով այս կոալիցիայի ներկայացրած գաղափարախոսությունը կապվել է Նիկոլ Փաշինյանի քաղաքական կերպարի հետ,  քանի որ հենց այս դաշինքն է հանդես գալիս […]

Շիրակի պետհամալսարանի աշխատանքից ազատված դասախոսները բաց նամակով դիմել են Վալերի Օսիպյանին

Շիրակի պետական համալսարանի աշխատանքից ազատված դասախոսներ Հովհաննես Խորիկյանը եւ Գագիկ Համբարյանը բաց նամակով դիմել են ոստիկանության պետ Վարելի Օսիպյանին՝ խնդրելով ապահովել օբյեկտիվ քննություն ՇՊՀ-ում տեղի ունեցող անօրինակությունների վերաբերյալ։ Նամակում, մասնավորապես, ասվում է. «2017 թվականի սեպտեմբերի 25-ից մենք պայքարում ենք Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի ապօրինությունների դեմ, սակայն իրավապահ մարմինները 8 ամիս շարունակ անտեսել են […]

Նոր նախագիծ՝ շարժական տեսանկարահանող սարքերի մասին

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է օրենսդրական նոր նախաձեռնության մասին. Հարգելի գործընկերներ, այսօր շրջանառության մեջ դրվեց իմ և պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Գևորգ Կոստանյանի, Անդրանիկ Հարությունյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ՙ«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: Ինչպես հիշում եք 2018թ. մարտի 3-ի Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության […]

Եղբորս որդին իմ կողմից պատժվել է. Օսիպյանը մանրամասնել է

«Քննությունը պարզել է՝ դանակահարողն իմ եղբորորդին չի եղել»,-այս մասին, «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարել է ՀՀ ոստիկանապետը Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով 2014 թվականի հունիսի 1-ին իր եղբորորդու հետ կապված պատմությանը: «Այդ կռիվը, ծեծկռտուքն իր պատճառով է եղել, բայց դանակահարության մասով, վստահեցնում եմ Ձեզ, ինքը չկա, եւ դա քննության ընթացքում պարզվել է, պարզվել է, որ ինքը չի»,-ասել է […]

Հայ-ադրբեջանական սահմանը հատելու ժամանակ ձերբակալվել են Բանգլադեշի քաղաքացիներ

2018թ. մայիսի 8-ին ՀՀ պաշտպանության նախարարության կողմից  հաղորդագրություն էր տարածվել, որ հայ-ադրբեջանական սահմանը հատելու ժամանակ ձերբակալվել են Բանգլադեշի 6 քաղաքացիներ, ովքեր հանձնվել են  Ազգային անվտանգության ծառայությանը:  ՀՀ վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ 2018 թվականի մայիսի 8-ին` կեսգիշերն անց, Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության 6 քաղաքացիներ […]

Դավիթ Հարությունյանը բարձր է գնահատել Արտակ Զեյնալյանի պրոֆեսիոնալիզմը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նորանշանակ նախարար Արտակ Զեյնալյանն ու արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն այսօր հանդիպել են ՀՀ ԱՆ աշխատակազմի ներկայացուցիչներին: Դավիթ Հարությունյանը բարձր է գնահատել Արտակ Զեյնալյանի պրոֆեսիոնալիզմն ու վստահեցրել, որ սատարելու է նախարարի կողմից իրականացվելիք ծրագրերը: Դավիթ Հարությունյանը նշել է, որ Նախարարության ներկայիս թիմը կատարել է ծավալուն աշխատանք, իսկ մեկնարկած ծրագրերից շատերն ընթացքում են: […]

Ասյա Խաչատրյանի գործի մանրամասները

Այս տարվա փետրվարին Արցախի ոստիկանությունում արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արժանացած Ասյա Խաչատրյանի հաղորդման հիման վրա ՀՀ Գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչությունում 2018 թ. ապրիլի 3-ին քրեական գործ է հարուցվել: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն իրականացնելու նպատակով: Ասյա Խաչատրյանի իրավունքների պաշտպանությունն ստանձնել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը: Նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի