«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի դեմ հարուցվել է քրգործ. ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից չարաշահումների և ստվերային շրջանառության բացահայտմանն ուղղված շարունակական գործընթացների շրջանակում ստուգողական միջոցառումներ են իրականացվել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում: Բացահայտվել են մի շարք խախտումներ և առանձնապես խոշոր չափերով հարկային պարտավորություններ չվճարելու դեպքեր: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Մասնավորապես՝ ՊԵԿ խոշոր ու միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության […]





































