23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Եկեք «Սասնա ծռերի» կենսագրությունը բաժանենք հերոսականի և խայտառակության /տեսանյութ/

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության անդամներն արդեն հայտնել են, որ պատրաստվում են Արցախում հիմնադրել քույր կուսակցություն, և այդ նպատակով  նոյեմբերի 16-ին կմեկնեն Արցախ՝ կուսակցության ծրագրերը ներկայացնելու և համագումար անցկացնելու համար։

Քաղաքագետ, ազատամարտիկ Վոլոդյա Հովհաննիսյանն անդրադառնալով «Սասնա ծռերի» արցախյան նախաձեռնությանը՝ նշեց, որ վերահաստատում է նախկինում հայտնած իր այն տեսակետը, որ «Սասնա ծռերը» «երդմնազանց մարդասպաններ են», քանի որ հանուն հայրենիքի համար կռվածն իրավունք չունի հայի վրա զենք բարձրացնելու։

«Եկեք «Սասնա ծռերի» կենսագրությունը բաժանենք հերոսականի և խայտառակության: Օրինակ` Ժիրայր Սէֆիլյանը հայրենիք է պաշտպանել, բայց եկեք չհերոսացնենք որևէ մեկին, ավելի հերոս կերպարներ կան։ Խոնարհվում եմ Պավլիկի, Սէֆիլյանի, Արայիկի, Արցախի ազատամարտի բոլոր հերոսների առաջ, բայց որևէ մեկն իրավունք չունի իմ և ձեր պետության դեմ զենք վերցնել։ Պետության, կառավարման համակարգի ամրությունը մեր ազգային անվտանգության կարևորագույն մասերից է։ Եթե թուլացվում է Հայաստանի և Արցախի հանրապետությունների պետականությունը, ապա հարվածի տակ ենք դնում ազգային անվտանգությունը»,- ասաց Վոլոդյա Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, «Սասնա ծռերի» այն մտադրությունը, որ ցանկանում են Արցախում անցկացնել միջոցառում, հարվածում է Արցախի պետական ամրությանը, իշխանությունների հեղինակությանը և դրանով թուլացնում է Արցախի դիմադրողականությունը։

«Նրանց կողմից կատարվող քայլերը հակապետական, ցուցադրական են, ավելի շատ ցինիզմ է, քաղաքական ցինիզմ է, քան իրական արդյունք։ Ցանկանում են իրենց վեր դնել մեր ազգային շահերից։ Բացասական եմ վերաբերվում, և եթե հնարավորություն ունենայի, կպայքարեի նման քայլերի դեմ: Չի կարելի Արցախը ներքաշել քաղաքական գործընթացների մեջ, առանց այդ էլ այսօր մենք պետական հզորության և ռեսուրսների լուրջ հարվածների տակ ենք։ Երբ «Սասնա ծռերն» իրենց անձնական ամբիցիաներից ելնելով՝ Արցախը ներքաշում են քաղաքական գործընթացների մեջ՝ համարում եմ ամենասխալը և ամենաապազգայինը»,- շեշտեց Վ. Հովհաննիսյանը։

ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ նախագահ Լարիսա Ալավերդյանը հիշեցրեց, որ «Սասնա ծռերի որոշ անդամներ Արցախը չեն ճանաչում՝ որպես միավոր։

«Ցանկացած մուտք Արցախ պետք է տեղի ունենա Արցախի Հանրապետության իշխանությունների հետ բանակցելուց հետո։ Այսօրվա գործող իշխանությունների կողմից նրանք համաներման են արժանացել, այսինքն՝ ունեն իրավունք կազմավորելու ցանկացած կուսակցություն, և այս հարցի պատասխանը տրվում է հենց առաջին քայլերով»,- ընդգծեց Լարիսա Ալավերդյանը և նկատեց, որ առայժմ առկախ է Ժիրայր Սէֆիլյանի ՀՀ քաղաքացիություն ունենալու խնդիրը, ուստի խնդիրն այն է, որ Հայաստանի քաղաքացի չհանդիսացող որևէ մեկը, նույնիսկ՝ ամենահերոսը, իրավունք չունի կազմակերպել քաղաքական որևէ գործողություն կամ լինել ղեկավար մարմնի անդամ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ