11 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի ներկայացրած միջնորդության մասին որոշումը կհրապարակվի այսօր

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշումը Վերաքննիչ դատարանը կհրապարակի այսօր՝ ժամը 17։00-ին։ Հիշեցնենք՝ փաստաբանները միջնորդել էին, որ բողոքի քննության հարցը քննող դատավոր Ռուբեն Մխիթարյանը ինքնաբացարկ հայտնի։ Փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողներին տեղեկացրեց, որ այսօր ևս դատարանում է եղել Ռոբերտ Քոչարյանը ու համաձայնություն է հայտնել պաշտպանական թիմի միջնորդությանը։ Ինչ վերաբերում է դատախազների […]

Իրենք շատ լավ են պատրաստված եղել. Վանեցյանն՝ իրեն և ՀՔԾ պետին գաղտնալսելու մասին

Մարդիկ, ովքեր արել են այդ գործը, ի սկզբանե իմացել են, որ ԱԱԾ-ն և ողջ իրավական համակարգը ջանք ու եռանդ չի խնայելու այդ գործը բացահայտելու համար, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն՝ անդրադառնալով իր և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին գաղտնալելու դեպքին։ «Իրենք շատ լավ են պատրաստված եղել և, ցավոք, հետքեր չեն թողել, որով […]

Կարևորը ոչ թե գլխավոր դատախազի կամ քննիչի կարծիքն է, այլ՝ դատարանի վերջնական դիրքորոշումը. Քոչարյանի պաշտպան

Կարևորը ոչ թե գլխավոր դատախազի կամ քննիչի կարծիքն է, այլ այն՝ վերջում հիմնավոր կհամարի արդյոք դատարնը ներկայացված փաստարկները, թե՞ ոչ, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ, փաստաբան Արամ Օրբելյանը։ «Գործի ըստ էության քննարկում դեռ չի եղել։ Ես հույս ունեմ, որ գլխավոր դատախազը կարծում է, որ կան հիմքեր, որովհետև, եթե […]

Անհրաժեշտություն կա, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը քննության այս փուլում գտնվի կալանքի տակ. ՀՀ գլխավոր դատախազ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության դիրքորոշումն այն է, որ Մարտի 1-ի քրեական գործի քննության այս փուլում անհրաժեշտություն կա, որպեսզի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնվի կալանքի տակ: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: «Մեր դիրքորոշումն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ: Եվ մենք բերում ենք մեր հիմնավորումները, […]

Վանեցյանը հապաղում է կոռուպցիոն սկանդալի մեջ խառնված պատգամավորի գործով բացահայտումներ անել

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը դեռ մանրամասներ չի հայտնում՝ ով է պատգամավորը, որի մասին հայտարարել էր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում։ Aysor.am-ի  թղթակցի հետ զրույցում Վանեցյանն ասաց, որ արտերկրից սպասում են փաստաթղթերի, որից հետո միայն մանրամասներ կհայտնեն։ «Երբ կարևոր փաստաթղթերը ստանանք, տեղեկություն կհաղորդենք», – ասաց Վանեցյանը։ Հարցին, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ իրավապահները […]

Ռոբերտ Քոչարյանի բողոքի քննությանը մասնակցել է նաև Գլխավոր դատախազը

Վերաքննիչ դատարանում քննվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությանը մասնակցում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Դատական նիստը նախագահում է դատավոր Ռուբեն Մխիթարյանը: Դատական նիստին մասնակցում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Հայտնի է՝ ով կքննի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքը վերաքննիչ դատարանում մակագրվել է դատավոր Ռուբեն Մխիթարյանին։ Տեղեկությունը հաստատել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի մամլո խոսնակ Էլեն Առաքելյանը: Հիշեցնենք որ խոսքը Վճռաբեկ դատարանի՝ նոյեմբերի 15-ին կայացրած որոշման մասին է, համաձայն որի՝ Վճռաբեկ դատարանի կողմից, ի դեմս դատավոր Լիլիթ Թադևոսյանի, բեկանվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման […]

Գործելակերպ, մտածելակերպ ու մոտեցում, որն արդեն իսկ շեղված է եւ հազիվ թե շտկվի. Հայոց աշխարհ

Երեկ անմիջապես ուշադրություն գրավեց այն ակներեւ փաստը, որ մայրաքաղաքի (ոչ միայն) տարբեր տարածքներում, գովազդային վահանակներին փակցվում են «Իմ քայլի» եւ «Լուսավոր Հայաստանի» քարոզչական պաստառները:    Իսկ ուշադրություն գրավեց մի պարզ պատճառով. նախընտրական քարոզչության պաշտոնական մեկնարկը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաստատած ժամանակացույցի համաձայն, նոյեմբերի 26-ին է: Իսկ երեկ նոյեմբերի 23-ն էր:    «Իմ քայլի» պաստառներին Նիկոլ Փաշինյանի դիմանկարն է՝ […]

Սեֆիլյանը բազմակի ստում է

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել է «Ազատություն» ռադիոկայանի եթերում Ժիրայր Սէֆիլյանի արված հայտարարության կապակցությամբ, թե ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը խոչընդոտում է իրենց` հանդիպելու ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանների ընտանիքների հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  պարզաբանման մեջ ասվում է. «Վերջին ատյանի ճշմարտության կեցվածք ընդունած Սէֆիլյանը բազմակի է ստում: Նախ` ոստիկանության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի