20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սեֆիլյանը բազմակի ստում է

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել է «Ազատություն» ռադիոկայանի եթերում Ժիրայր Սէֆիլյանի արված հայտարարության կապակցությամբ, թե ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը խոչընդոտում է իրենց` հանդիպելու ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանների ընտանիքների հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  պարզաբանման մեջ ասվում է. «Վերջին ատյանի ճշմարտության կեցվածք ընդունած Սէֆիլյանը բազմակի է ստում:

Նախ` ոստիկանության պետը խնդիր չունի որևէ հարցում խոչընդոտելու զոհվածների ընտանիքիներին: Պատճառը, կարծում ենք, լրացուցիչ պարզաբանման կարիք չունի:

Սէֆիլյանը հայտարարություն է անում Յուրի Տեփանոսյանի սպանության հանգամանքների մասին, որը որևէ փաստարկ ու հիմնավորում չունի և սնվում է զուտ իր երևակայությունից:

Ժիրայր Սէֆիլյանին կոչ ենք անում հիմնավորել իր բարձրագոչ հայտարարարությունը կամ էլ հրաժարվել մերկապարանոց մեղադրանքներ տարածելու գործելակերպից»:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ