Իրավակա՞ն է որոշ հոգեւորականների կոռումպացված լինելու մասին վարչապետի հայտարարությունը /տեսանյութ/
Փետրվարի 12-ին ամփոփվել են 2018թ. ընթացքում ՀՀ զինվորական դատախազության գործունեության, ինչպես նաև իրավապահ մարմինների կողմից զինված ուժերում հանցավորության դեմ պայքարի արդյունքները: Անցկացված խորհրդակցությանը, որը վարում էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության և կայազորների դատախազությունների դատախազները, ինչպես նաև ներկայացուցիչներ ՀՀ ՊՆ-ից, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից: […]
Ազգային անվտանգության համակարգի նախկին պաշտոնյա Արթուր Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պահանջում եմ Հաշվի առնելով 1995 թվականի պառլամենտի և 1996 թվականի նախագահական ընտրությունների բացահայտ կեղծումները, պահանջում եմ. «Իշխանությունը բռնազավթելու» մեղադրանքով քրեական գործ հարուցել լևոն-տեր պետրոսյանի և հհշ-ական առաջնորդների նկատմամբ: 1995 թ. եղել եմ 97-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի հրամանատարի տեղակալ, իսկ 1996 թվականին` Ազգային անվտանգության […]
ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանական խումբը տեղեկացնում է, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված նոր մեղադրանքն առնչվում է քաղաքացի Սիլվա Համբարձումյանի կողմից կատարված՝ ենթադրյալ կաշառք տալու հայտարարությանը: Սիլվա Համբարձումյանը նոր իշխանությունների ձեռքին կարծես գործիք է դարձել, ցուցմունքներ է տալիս այն գործիչների դեմ, ովքեր թավշյա կառավարիչների ճաշակով չեն: «Էդ Սիլվայի ավելի ճիշտ չէ՞ր լինի Ռոբի ջեբը պլան գցեին»,-հարցնում է քաղաքագետ […]
Հատուկ քննչական ծառայությունը փետրվարի 12-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք է առաջադրել: Բացի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածից՝ սահմանադրական կարգի տապալումից, Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու վերաբերյալ: Մասնավորապես ՝ մեղադրանք է առաջադրվել իշխանության ձեռքին գործիք դարձած գործարար Սիլվա Համբարձումյանի […]
Հայաստանում իրավապահ մարմինների, դատական համակարգի նկատմամբ վստահելիության մակարդակի բարձրացումը ժողովրդավարությունն է, խորհրդարանական վերահսկողությունը, աշխատանքի իրական արդյունքի հիման վրա գնահատումը, այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Օրինակ, ոստիկանության նկատմամբ վստահությունը, ըստ վարչապետի, կախված է նաև, թե ի՞նչ հրամաններ են տրվում նրան կատարելու համար: Փաշինյանի խոսքով` կան գծեր, որոնք չպետք է անցնել: […]
Մի փոքրիկ հույս կար, որ ընտրություններում տարած փայլուն հաղթանակից հետո նոր իշխանությունները կգնան համաժողովրդական համերաշխության եւ բացառապես տնտեսությունը զարգացնելու ճանապարհով։ Եվ այդ քաղաքական որոշումը կստիպի, որ հրաժարվեն շոուներից, բեմականացումներից, պոպուլիզմից ու վենդետաներից։ Նաեւ կգիտակցեն, որ մենք շատ մեծ ներուժ չունենք, որպեսզի «նախկինների» կադրերին ուղարկենք թոշակի եւ պատասխանատու պոստերում նշանակենք դեղնակտուց անփորձներին՝ վտանգելով երկրի ընթացքը։ Ցավոք […]
Նախօրեին Ալիև-կրտսերը հերթական անգամ հայտարարել է,որ Արցախի խնդիրը պետք է լուծվի բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Ավելին… նա նշել է, որ ադրբեջանցիները թե՛ բանակցային գործընթացում և թե՛ մարտի դաշտում ունեն առավելություն։ Ալիևի հակահայկական հայտարարությունների ֆոնին՝ Հայաստանի իշխանությունները համերաշխության և միասնականության միջավայր ձևավորելու փոխարեն, ընդհակառակը՝ նոր, ակնհայտ անհեթեթ մեղադրանք են ներկայացնում Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանին։ Սա […]
























