09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Նոր Հայաստանի ոստիկանությունը չի կարող լինել բիրտ ուժ կիրառող, մարդկանց «քացու տակ տվող». վարչապետ

Հայաստանում իրավապահ մարմինների, դատական համակարգի նկատմամբ վստահելիության մակարդակի բարձրացումը ժողովրդավարությունն է, խորհրդարանական վերահսկողությունը, աշխատանքի իրական արդյունքի հիման վրա գնահատումը, այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Օրինակ, ոստիկանության նկատմամբ վստահությունը, ըստ վարչապետի, կախված է նաև, թե ի՞նչ հրամաններ են տրվում նրան կատարելու համար: Փաշինյանի խոսքով` կան գծեր, որոնք չպետք է անցնել:

«Մի կողմից, այո, ոստիկանությունը պետք է պահպանի հասարակական կարգը, մի կողմից՝ պետք է թույլ չտա, որ պատեհ անպատեհ ճանապարհներ փակվեն, շենքեր շրջափակեն, մյուս կողմից՝ նոր Հայաստանի ոստիկանությունը չի կարող լինել բիրտ ուժ կիրառող, մարդկանց խոշտանգող, մարդկանց «քացու տակ տվող» մարմին, կներեք արտահայտությանս», – հայտարարեց վարչապետը:

Նա պնդեց, որ ոլորտներում փոփոխություն կատարելը չի կարող լինել` հներին աշխատանքից ազատելով և նորերին բերելով: «Մենք չենք կարող ասել, որ Հայաստանում հեղափոխությունը տեղի է ունեցել մի մասի համար և մյուս մասի համար տեղի չի ունեցել», – նշեց կառավարության ղեկավարը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ