Ուկրաինայում այսպես կոչված հեղափոխությունից՝ Մայդանից հետո, նույնպես գրվեց մի ցուցակ, որում զետեղված անձանց մեծամասնությունը հետագա ամիսներին սպանվեց. բաց նամակ Արթուր Վանեցյանին
Անի Կարապետյանը բաց նամակով դիմել է Արթուր Վանեցյանին «Հարգելի պարոն Վանեցյան. Օրերս համացանցում, իսկ ավելի կոնկրետ՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցում, հրապարակվեց 159 հոգիանոց մի ցուցակ, որում նշված էին գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի գործունեությունը քննադատողների անուն-ազգանուններ: Ցուցակը գլխավորում էի ես՝ Անի Կարապետյանս, և ես ճանաչում եմ ցուցակում ներգրավված այլ անձանց ևս, ովքեր հանդես են […]