09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Նման կալանավորման միջնորդություն ես երբեւէ չեմ հանդիպել. փաստաբան /տեսանյութ/

Փաստաբան Վահե Եփրիկյանը,  Ռոբերտ Քոչարյանի աջակից Գագիկ Բաղդասարյանը շտապ ասուլիս են հրավիրել՝ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի ձերբակալություն թեմայով: Վերջիններս արձանագրում են, որ այս դեպքում եւս գործ ունենք իշխանության ապօրինի գործողությունների հետ ընդդեմ ՀՀ երկրորդ նախագահի աջակիցների, որոնք տարատեսակ ճնշումների են ենթարկվում քաղաքական դիրքորոշման համար:

ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը կազմել է 48.72 տոկոս

Այսօր 19 համայնքներում անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկությանը ժամը 20.00-ի դրությամբ մասնակցել է ընտրության իրավունք ունեցող 44339 քաղաքացիներից 21603-ը կամ ընտրողների 48.72 տոկոսը։ Արեւաբույր համայնքում քվեարկության իրավունք ունեցող 952 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 647 ընտրող (67.96 տոկոս)։ Մրգանուշում քվեարկության իրավունք ունեցող 916 քաղաքացիներից քվեարկել է  625 ընտրող (68.23 տոկոս)։ Արտաշատում քվեարկության իրավունք ունեցող 21715 […]

Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն: Այս տեղեկությունն ԱԱԾ մամուլի կենտրոնից հրաժարվել են մեկնաբանել:  Հիշեցնենք, երբ երկրորդ նախագահին առողջական խնդիրների վերաբերյալ դատավոր Աննա Դանիբեկյանը հարց ուղղեց, վերջինս պատասխանեց, թե չի ցանկանում նման ձեւաչափով այդ մասին խոսել: 

Նախագահին կոչ ենք անում զերծ մնալ ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններն ու հանձնառությունները անտեսող, ինչպես նաև ՀՀ Սահմանադրությանը հակասող Նախագիծը ստորագրելուց՚ Իրավական ուղի

«Իրավական ուղի» ՀԿ-ն տարածել է հայտարարություն, որում ասվում է․ «2019 թվականի սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ ընդունվել է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ նաև՝ Նախագիծ) այն պայմաններում, երբ՝ Ա/ Նախագիծը սույն թվականի հունիսի 25-ին առաջին ընթերցմամբ ընդունվելիս մասնագիտական հանրության կողմից արժանացել է լայն քննադատության, […]

Սա պետությո՞ւն է, թե՞ ահաբեկչական կազմավորում

Տիպիկ ահաբեկչական գործելաոճ. եթե ուզում ես ինչ-որ մեկին ինչ-որ բան պարտադրել, բայց լծակներ չունես` ազդելու նրա վրա, կոտրելու նրա դիմադրությունը, շանտաժի ես ենթարկում` պատանդ ես վերցնում նրա մերձավորին եւ փրկագին պահանջում` սպառնում ոչնչացնել, կտտանքների ենթարկել, ցավեցնել, կտրել (ծամել) ականջը, մինչեւ «խելքի գա» եւ անի այն, ինչ «պահանջվում» է։ Մենք դա տեսել ենք, եւ ոչ մեկ […]

Բանակից թռածների կառավարությունն իրա ծոծորակը կտեսնի կապիտուլացված ՍԴ չի տեսնի

Հրայր Թովմասյանի սանիկներին կալանավորելով ուղղակի ճնշում են գործադրում ՍԴ նախագահի վրա: Այս բացահայտ քաղաքական հետապնդման հրաման տվողներն ու առավել ևս կատարողները ԽՍՏԱԳՈՒՅՆՍ պատժվելու են իրավական, բարոյական և մնացած բոլոր հարթություններում: Ես վստահ եմ, որ հենց Հրայրի նման չհանձնվող ու կռիվ տվող ՍԴ նախագահ է պետք մեր երկրին: Հիմա կռիվը Նիկոլ vs Հրայր չի, հիմա կռիվը […]

Մանրամասներ Գագիկ Խաչատրյանի դատական գործից. որոշումը կայացված է

ՀՀ Վերաքննիչ դատարանը մերժեց ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի պաշտպանի բողոքը։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Երեմ Սարգսյանը։ «Դատական համակարգին մոտ կանգնած անձը կասեր, որ Վերաքննիչ դատարանը նախկինում էլ, հիմա էլ որոշումներ էր կայացնում անկախ։ Այս պահին Ռուբիկ Մխիթարյանի նման դատավորը չկարողացավ հաղթահարել ճնշումները, որոնք առկա են իր նկատմամբ»,- […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի