17 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Հավաքների, գործադուլների արգելքները, հրապարակումների, նաև՝ ՀՀ մուտքի և ելքի սահմանափակումները վերացվեցին

Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» կառավարության որոշման մեջ կատարվել են փոփոխություններ։ Ըստ այդմ, վերացվում է հավաքների, գործադուլների կազմակերպման և մասնակցելու արգելքը: Վերացվում է հրապարակումների և հաղորդումների սահմանափակումների արգելքը: Վերացվում են ՀՀ տարածք հատուկ մուտքի և ելքի ռեժիմն ու սահմանափակումները։ Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն է հայտարարված սեպտեմբերի 27-ից` Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմով պայմանավորված:  

ԱԱԾ-ն այս ծանր և ճակատագրական պահին զբաղվում է մանիպուլյացիաներով

ԱԱԾ այսօրվա  հաղորդագրության մեջ փորձ է արվում զանգվածային  անկարգությունները կապել կոնկրետ քաղաքական գործիչների և կուսակցությունների հետ։ Մտահոգիչ է, որ ԱԱԾ-ն որոշել է շարժվել այս սյուժեով։ Հուսամ հասկանում են, որ սա բերելու է ներքին լրացուցիչ և անհարկի լարվածության։ Սա կեղծ ուղղություն է, որովհետև բոլորի աչքի առաջ է կատարվել պատմությունը, և ոչ ոք չէր կարող նախօրոք իմանալ, […]

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջամտությունից հետո Ադրբեջանը հրաժարվել է հայ գերիներին շքերթին ներկայացնելու մտքից

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջամտությունից հետո Ադրբեջանը հրաժարվել է հայ գերիներին շքերթին ներկայացնելու մտքից։ Հիշեցնենք, որ սփյուռքի հայկական կառույցները այս մասին ահազանգել էին ՌԴ նախագահի աշխատակազմին։ Գերիների փոխանակման հարցը գտնվում է Վլադիմիր Պուտինի անմիջական ուշադրության ներքո, փոխանցում է  Republica.am-ը։ 

Հայաստանի իշխանությունը գիտակցել է, որ բռնագանձվող գույքի միակ գնորդը թուրքական կապիտալն է

Փաշինյանի մոլեռանդ գաղափարներից մեկը գույքի բռնագանձումն է. 2.5 տարի նա քարոզել է ապօրինի գույքի գաղափարը՝ հին տերերից խլելու և նոր տերերին փոխանցելու։ Նախապատրաստական բոլոր աշխատանքները կատարվել են՝ օրենսդրական բազա, կառույցներ, քարոզչություն և այլն։ Այդ ճանապարհին նա որևէ հակափաստարկ չի լսել, նույնիսկ՝ ամենառացիոնալը, որ դա կբերի տնտեսական փլուզումների, որ Հայաստանում ուղղակի գոյություն չունի այդքան ֆինանսական կապիտալ, […]

Մի հապաղեք․ Քոչարյանի գրասենյակից հորդորում են ԱԱԾ-ին

ՀՀ երկրորդ Նախագահի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում նշվում է․ «Ինչպես հայտնի է, այսօր ՀՀ ԱԱԾ-ն, բառացիորեն արտատպելով Փաշինյանի խոսնակի հին տեքստերից մեկը, մի հաղորդագրություն է տարածել, ուր ազդարարել է Կառավարության շենքի դիմաց բողոքի գործողությունների մասնակիցների մեջ Նախագահ Քոչարյանի կողմնակիցներին հերոսաբար հայտնաբերելու մասին։ Հարկ ենք համարում նշել, որ նման հայտնագործություն անելու համար պետք չէ ԱԱԾ […]

Արարատ Միրզոյանի ծեծի թեման շարունակություն ունի։ ԱԱԾ-ում քննություն է ընթանում․Հրապարակ

Պարզվում է՝  Արարատ Միրզոյանի ծեծի թեման շարունակություն ունի։ Բանն այն է, որ մեքենայում փակված ԱԺ նախագահի թիկնապահները փորձել են դիմադրել հարձակվողներին, ժամանակ շահել եւ օգնություն են խնդրել իրենց ղեկավարությունից՝ ԱԱԾ պետական պահպանության ծառայությունից։ Բայց ՊՊԾ պետը՝ Սարգիս Հովհաննիսյանը, տեղում չի եղել, որեւէ մեկը նրանց խնդրանքներին չի արձագանքել։ Մեր տեղեկություններով, դեպքից հետո ԱԱԾ-ում ծառայողական քննություն է […]

Սալամ Ալեյքում-Հիշենք դեմքերով 1։ Սկսում եմ շարք վատ ոստիկանների նկարները հավաքելու և հրապարակելու․ Նարեկ Սամսոնյան

Սալամ Ալեյքում-Հիշենք դեմքերով 1 Սկսում եմ շարք վատ ոստիկանների նկարները հավաքելու և հրապարակելու: Այսուհետ ժողովրդի դեմ բռնի ուժ կիրառող ոստիկանները, որոնք, ըստ էության, Իլհամի անձնական թիկնազորի դերն են ստանձնել և Իլհամի ոտքերը լիզած Դավաճ նիկոլի հողերը հանձնելն են իրենց ուսադիրներով պահում, հայտնվելու են իմ անձնական էջում, գրում է Նարեկ Սամսոնյանը։  Էջում դնելուց հետո ես փորձելու […]

Փաստաբանների պալատի խորհուրդը դատապարտում է վարչապետի կողմից արդարադատության իրականացմանն ուղղված միջամտությունը

Փաստաբանների պալատի խորհրդի այսօր կայացած նիստում որոշել է՝ – Դատապարտել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արդարադատության իրականացմանն ուղղված միջամտությունը: – Հորդորել պետական մարմիններին և բարձրաստիճան պաշտոնատար անձանց զերծ մնալ դատական իշխանության անկախությունը և հեղինակությունը կասկածի տակ դնող որևէ գործողությունից: – Հորդորել դատական իշխանության ներկայացուցիչներին գործել բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով իրենց վերապահված լիազորությունների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի