07 Հունիսի, Saturday, 2025
KFC

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Աղետալի վիճակ /վիդեո/

Ջրասակավ ժամանակաշրջանում փոքր ՀԷԿ-երի գործունեության արդյունքում այսպիսի աղետալի վիճակում են հայտնվում Հայաստանի գետերի գերակշիռ մեծամասնությունը։ ՀԲՃ-ի նկարահանած կադրերում Եղեգիս գետն է 2015թ․-ի նոյեմբերի 4-ին, «Եղեգնաձոր» ՓՀԷԿ-ի ջրընդունիչ կայանի մոտ՝ շահագործող «ՄԻՆԱ-ՄԱՅԱ» ՍՊԸ։ Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն Կայք՝    http://www.armecofront.net/ Ֆեյսբուքյան էջ`  https://www.facebook.com/armecofront Յութուբյան ալիք`  http://www.youtube.com/user/armecofront Էլ. փոստ`             […]

Մայրաքաղաքը ծառատունկի է պատրաստվում

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ նոյեմբերի 14-ին նախատեսված համաքաղաքային ծառատունկին  և շաբաթօրյակին ընդառաջ տարվում են համապատասխան նախապատրաստական աշխատանքներ: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: Հանձնարարվել է մեկ անգամ ևս ուսումնասիրել ծառատունկի համար նպատակահարմար տարածքներն ու դրանք ներառել ծառատունկի աշխատանքներում:

Բնապահպանության նախարարության օտարերկրյա դրամաշնորհները

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» շարունակում է ներկայացնել ՀՀ պետական մարմինների ստացած օտարերկրյա դրամաշնորհների մասին նյութերի շարքը: Այս անգամ կանդրադառնանք ՀՀ բնապահպանության նախարարության ստացած դրամաշնորհներին: Բնապահպանության նախարարությունը 2006-2015թթ. ընթացքում դրամաշնորհներ է ստացել Եվրոպական միության տարբեր երկրներից և կառույցներից, Գլոբալ էկոլոգիական հիմնադրամից, ՄԱԿ-ից, Կովկասի բնության հիմնադրամից և այլ դոնոր կազմակերպություններից: Վերջին տասը տարում ՀՀ ԲՆ-ն ստացել է շուրջ […]

Խոր Վիրապ ջրաճահճի վերականգնումը կարևոր է և իրատեսական

ՀՀ բնապահպանության նախարարության «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի Վեդու գրասենյակում տեղի է ունեցել «Հայաստանի խոնավ տարածքներ. արժեքները, սպառնալիքները և գործողությունների ուղղությունները (Ռամսարի տարածք Խոր Վիրապ ջրաճահճի վրա հատուկ շեշտադրմամբ)» խորագրով միջազգային սեմինարը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարարության, Ռամսարի կոնվենցիայի քարտուղարության, Գիտությունների ազգային ակադեմիայի, Վայրի բնության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության, հասարակական կազմակերպությունների, համայնքների և հայաստանյան բուհերի […]

«Օզոնային շերտի ուսումնասիրությունները Հայաստանում»

Սեպտեմբերի 16-ին Օզոնային շերտի պահպանության միջազգային օրվա կապակցությամբ  ՀՀ բնապահպանության նախարարության Օզոնի ազգային կենտրոնը ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության աջակցությամբ իրականացրել է մի շարք միջոցառումներ: Օրվա առաջին կեսին կազմակերպվել էր հեռուստակամուրջ Երևանի N 174 հիմնական դպրոցի և Բելառուսի Հանրապետության Մինսկի N 19 վարժարանի սաների միջև, որի ժամանակ 174 հիմնական դպրոցում աշակերտները Բելառուսի իրենց հասակակիցներին են ներկայացրել […]

Ընդունվում են գայլերի մորթիներ

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 16.04.2015թ. թիվ 431-Ն որոշումը՝ ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով ստեղծված Գայլերի թվաքանակի կարգավորման և միջոցառումների իրականացման հանձնաժողովը սկսում է գայլերի մորթիների ընդունման աշխատանքները: Այն մեկնարկելու է ս.թ. սեպտեմբերի 17-ից, յուրաքանչյուր հինգշաբթի օրը, ժամը 14.00-ից 18.00-ը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի կենդանաբանության ինստիտուտի մասնաշենքում /հասցե ք. Երևան, Պ. Սևակի […]

Պոլիեթիլենային քաոսը Հայաստանում

Պոլիեթիլենային աղբն ուղեկցում է մեզ ամեն քայլափոխի և Հայաստանում այն վերածվել է մի չարիքի, որից թվում է արդեն հնարավոր չէ ազատվել։ Ի՞նչ անել, ինչպե՞ս ազատվել բնության մեջ գրեթե չքայքայվող այս նյութից, երբ պետական մարմիններն ըստ էության ոչ մի քայլ չեն ձեռնարկում այդ ուղղությամբ։ Այս խնդրով մտահոգ մարդկանց հրավիրում ենք սեպտեմբերի 16-ին ժամը 19։00 մասնակցել Համահայկական […]

ՀՀ բնապահպանության նախարարության հայտնաբերած խախտումների արդյունքում բյուջե է մուտքագրվել 13,06 մլն.դրամ

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 31.08–04.09.2015թթ. ժամանակահատվածում իրականացված  շրջայցերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 450,0հազ.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 8 որոշում և հաշվարկվել է 595,5 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ     Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործի քննության արդյունքում ֆիզիկական […]

Բնապահպանության նախարարության ստուգումների արդյունքում

ՀՀ բնապահպանության նախարարության հայտնաբերած խախտումների արդյունքում հաշվարկվել է 3.63.մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս           ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 06-10.07.2015թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, արդյունքում կայացվել է 880.0հազ.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 9 որոշում և հաշվարկվել է 3.63.մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:      Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ  […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված