16 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀՀ բնապահպանության նախարարության հայտնաբերած խախտումների արդյունքում բյուջե է մուտքագրվել 13,06 մլն.դրամ

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 31.08–04.09.2015թթ. ժամանակահատվածում իրականացված  շրջայցերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 450,0հազ.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 8 որոշում և հաշվարկվել է 595,5 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

    Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 37.5հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

   Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 3 գործերի քննության արդյունքում 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 168,0հազ.դր ընդհանուր  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

    Շիրակի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 15.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

     Կոտայքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտումների համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 345.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

  Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից ուսումնասիրվել և հաշվարկվել է մարզի Հերհեր համայնքի տարածքում հրդեհի հետևանքով   բնությանը պատճառված վնասի չափը:

Փայտի ապօրինի տեղափոխում

      Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 30.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

  

   Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել  13,06 մլն.դրամ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ