10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

«Ոսկե ծիրան»-ը կհամագործակցի օտարերկրյա դեսպանությունների հետ

Երևանյան «Ոսկե ծիրան» միջազգային 12-րդ կինոփառատոնը մի շարք ծրագրերի շուրջ կհամագործակցի օտարերկրյա դեսպանությունների հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության հետ ավանդական դարձած համագործակցության շնորհիվ այս տարի ևս «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում կիրականացվեն համատեղ նախաձեռնություններ: Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն տեղեկացրեց, որ կինոփառատոնի ընթացքում կանցկացվի «Ֆրանսիական […]

Հայտնի երգչուհին Ադրբեջանի «սեւ ցուցակում» է հայտնվել Արցախ այցելելու համար

Ադրբեջանի արտաքին գործերի մամուլի ծառայության ղեկավար Հիքմետ Հաջիեւը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղ այցելած ռուս օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայայի անունը կներառվի Ադրբեջանի ԱԳՆ-ի անցանկալի անձանց ցուցակում, գրում է Ria.ru-ն:  Հարկ է նշել, որ հայտնի երգչուհին նախորդ շաբաթ այցելել էր Ստեփանակերտ, վարպետության դաս անցկացրել տեղի երաժշտական քոլեջում: Սա երգչուհու առաջին այցը չէ Արցախ: Նախորդ տարի աշնանը […]

Նախագահը շնորհավորել է

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Լորենց Առուշանյանին՝ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ. «Դուք մեծ ավանդ եք ներդրել հայ թատրոնի, հեռուստաթատրոնի, ինչպես նաև կինոյի զարգացման գործում՝ կերտելով բազմաթիվ տպավորիչ և համոզիչ կերպարներ: Որպես հայ բեմի հանրաճանաչ վարպետ՝ տարիներ շարունակ վայելել եք մեր հանդիսատեսի սերն ու համակրանքը: Արցախյան շարժման տարիներին Ձեր հայրենանվեր գործունեությամբ […]

Խոնարհում Կոմիտասին

Ս. թ. հուլիսի 7-ին, ժամը 20:00-ին, Կոմիտաս թանգարան-ինստիտուտում տեղի կունենա «Խոնարհում Կոմիտասին» խորագրով բարեգործական համերգը: Համերգից ստացված ողջ հասույթը կփոխանցվի 9-ամյա Գոռ Հայրապետյանին` բուժման նպատակով:  Ծրագրում ընդգրկված են Կոմիտասի և հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները: Համերգին մասնակցում են՝ Սաթենիկ Հակոբյան-Ուլիխանյանը /տերմենվոքս/,  Անահիտ Դիլբարյանը /դաշնամուր/, Վիկտորիա Ուլիխանյանը /դաշնամուր/, Սյուզաննա Բարսեղյանը /ֆլեյտա/, Արամ Ասատրյանը /I ջութակ/, Սոնա Ազարյանը /II ջութակ/, Արմեն Թորոսյանը /ալտ/, Վահան Գրիգորյանը /թավջութակ/: 

Լավ ուտել, խմել, ունենալ սեփական խանութ ու խոսել ցեղասպանության մասի՞ն

«Ես ուզում եմ հասկանալ, ի՞նչ է այսօր նշանակում հայ լինել: Ի՞նչ է նշանակում լինել սփյուռքահայ: Լավ ուտել, խմել, ունենալ սեփական խանութ ու խոսել ցեղասպանության մասի՞ն: Սա՞ է նշանակում հայ լինելը: Սա շատ քիչ է»: Շառլ Ազնավուր  

«Կողքից ինչ-որ մեկի ապրումները, սրտի թրթիռը ու հույզերը…»/վիդեո/

«Կողքից ինչ-որ մեկի ապրումները, սրտի թրթիռը ու հույզերը…»,-սրանք այն թեթև թվացող առիթներն են, որ բանաստեղծուհի Անի Մնացականյանին ստիպում են հոգում եփվող զգացմունքներից բառեր ձևել ու հանձնել թղթին:  26 ամյա աղջիկը ասես ճախրում է բառերի մոգական աշխարհում, սակայն անգամ քնարերգության մեջ՝ ցավը մնում է ցավ, իսկ ժամանակի հրամայականը գույներ է առնում արտագաղթի դիմանկարում: Անի Մնացականյանի հետ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի