Ամենագլխավոր զարդը
Ամենագլխավոր զարդը մաքուր խիղճն է։ Ցիցերոն
Ամենագլխավոր զարդը մաքուր խիղճն է։ Ցիցերոն
Հանրահայտ շանսոնյե Շառլ Ազնավուրը The National-ին հարցազրույց է տվել, որում պատմել է իր ընտանիքի մասին։ Նա ասել է, որ իր ընտանիքի անդամները համերաշխ էին, ու թե լավ, թե վատ շրջան են ունեցել, բայց միշտ ընտանիքի աջակցությունը զգացել է։ Շառլ Ազնավուրը 91 տարեկան է, նկարահանվել է ավելի քան 60 ֆիլմում, գրել ավելի քան 1200 երգ, երգել 8 […]
Եթե իմ բացակայությունը ոչինչ չի փոխում ձեր կյանքում, ուրեմն ներկայությունն էլ արդեն ոչ մի նշանակություն չունի։ Բեռնարդ Շոու
Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում այսօր բացվել է «Միջին արեւելքի արվեստ» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված է ամերիկահայ նկարիչ եւ գորգագետ Մարկոս Գրիգորյանի հավաքածուն: Վերջինս այն Հայաստանին է նվիրաբերել դեռեւս 1993 թվականին: Հավաքածուի ժամանակագրությունը, մշակութային բազմազանությունը պայմանավորված են ամերիկահայ նկարչի եւ գորգագետի ճակատագրով: Թանգարանի երեք սրահներում ներկայացված են եղել հոգեւոր, դեկորատիվկիրառական արվեստի նմուշներ՝ խեցեղեն, գորգեր, […]
Փետրվարի 6-ին Լեհաստանի Բիեժուն քաղաքում տեղի ունեցավ «Հայկական օր» խորագրով միջոցառում, որը կազմակերպվել էր Բիեժունի քաղաքապետարանի, «Բիեժունի բարեկամներ» հասարակական կազմակերպության և Բիեժունի թանգարանի կողմից` Լեհաստանում ՀՀ դեսպանության հովանու ներքո: Հայաստանին նվիրված միջոցառման շրջանակներում ներկայացվեցին լեհ ճանաչված հոգևորական և լուսանկարիչ Ստանիսլավ Պինդերայի «Հայաստան. ձեռքի հեռավորություն» խորագրով լուսանկարչական աշխատանքները, որոնցում պատկերված են Հայաստանի տեսարժան վայրերը, պատմամշակութային հուշարձանները, […]
Տեսանյութում Նոր Նորքի սուրբ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Նշան քահանա Ալավերդյանն է: Նա իր համայնքի հավատացյալների սրտակից ընկերն է, խորհրդակիցն ու սիրելին, ում մեջ կարելի է տեսնել ու զգալ Հիսուս Քրիստոսի սերը, որով մեր Տերը գրավեց ողջ աշխարհը: Առաջարկում ենք դիտել տեսանյութը:
Աշխարհահռչակ տենոր Լուչիանո Պավարոտտիի 11-ամյա թոռնուհին պապից ոչ պակաս հանճարեղ է:
Չափազանց մեծ հաջողություն է կյանքում գտնել այնպիսի մեկին, ում հաճելի կլինի նայել, հետաքրքիր՝ լսել, տարված պատմել, ծանր չլռել նրա հետ, անկեղծ ծիծաղել, ոգեւորված հիշել եւ անհամբերությամբ սպասել հաջորդ հանդիպմանը։ Գաբրիել Գարսիա Մարկես
Ս. Փարաջանովի թանգարանում տեղի է ունեցել Հայաստանի ազգային կինոակադեմիայի հերթական նիստը: Նիստը ղեկավարում էր Կինոակադեմիայի նախագահ, կինոգետ Դավիթ Մուրադյանը, ով հաշվետու ելույթով հանդես եկավ և ներկայացրեց չորս տարվա ընթցքում Հայաստանի ազգային կինոակադեմիայի կատարած աշխատանքները: Դավիթ Մուրադյանի առաջարկով Հայաստանի ազգային կինոակադեմիայի հաջորդ փուլի ղեկավարման համար նախագահ է ընտրվել Եվրոպական կինոակադեմիայի անդամ, «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի […]
Բեռլինահայ կոմպոզիտոր, երգիչ Մասիս Առաքելյանը իր «Կռունկ» համերգային ծրագրով ներկայանում է հայ հանդիսատեսին: Փետրվարի 9-ին «Գաֆեսճյան» կենտրոնում նա կներկայացնի Կոմիտասի, Սայաթ-Նովայի ժողովրդական ստեղծագործությունները` դասական մեկնաբանությամբ: Ասում է` երաժշտական բազմաթիվ ուղղությունների է հարել` ջազ, փոփ, ֆոլկ: Հասկացել է, որ մոլորվել է, պիտի դառնալ ազգային արմատներին: Ի դեպ, Մասիս Առաքելյանը «Կռունկ» ծրագրով հանդես է եկել Թեհրանի օպերայում, ինչը […]
























