07 Մարտի, Saturday, 2026
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

«Թանգարանների գիշեր»-ը` մշակութային լանդշաֆտներ խորագրի ներքո

2016 թվականին, «Թանգարանների գիշեր» միջոցառումը Հայաստանում անցկացվում է մայիսի 21-ին: Այն իրականացվում է Մշակութային ժառանգության պահպանության բնագավառում ամենահին միջազգային կազմակերպություններից մեկի` Թանգարանների  միջազգային  խորհրդի  /ԻԿՕՄ/ առաջարկով: 1977 թվականից ի վեր մայիսի 18-ը՝ «Թանգարանների միջազգային օրը» համախմբում է աշխարհի 5 մայրցամաքների, ավելի քան 30 հազար թանգարանների` կոչ անելով տարվա համար առաջարկված թեմայի շրջանակում հանդես գալ հատուկ միջոցառումներով ու նախաձեռնություններով: Յուրաքանչյուր տարի […]

Համայնքային թանգարանները կմիանան Թանգարանների միջազգային օրվան

Այս տարի ևս Երևանում կանցկացվի Թանգարանների միջազգային օրը, որն ըստ ավանդույթի նշվում է մայիսի 18-ին, ինչպես նաև «Թանգարանների եվրոպական գիշերը»` մայիսի 21-ին: Միջոցառումներ, որոնց ընթացքում մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը հնարավորություն կունենան անվճար այցելելու երևանյան թանգարաններ: Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարականության հետ կապերի վարչությունից «Թանգարանները և մշակութային լանդշաֆտները» կարգախոսի ներքո անցկացվող այս տարվա մշակութային միջոցառումներին, ինչպես […]

Եվրոպացիները պահանջում են չեղյալ համարել Եվրատեսիլ 2016-ի արդյունքները

«Եվրատեսիլ 2016»-ում Ուկրաինայի ներկայացուցիչ Ջամալայի հաղթանակը միանշանակ չընդունվեց աշխարհի կողմից։ Խնդիրն այն է, որ Ջամալան հաղթեց ավելի շատ ազգային ժյուրիի ձայների շնորհիվ, ու շատերը դա անարդար են համարում։ Ավելին, change.org-ում ստորագրահավաք է սկսվել, որտեղ եվրոպական 53 երկրների բնակիչներ պահանջում են չեղյալ համարել Եվրատեսիլի արդյունքները։ Այս պահի դրությամբ՝ մոտ 108 հազար մարդ ստորագրել է այս դիմումի ներքո։ […]

Մարիինյան թատրոնի սոպրանո Հասմիկ Գրիգորյանը՝ Միջազգային օպերային մրցանակակիր

Մարիինյան թատրոնի սոպրանո Հասմիկ Գրիգորյանը հեղինակավոր Միջազգային օպերային մրցանակին է արժանացել: The International Opera Award-ը համարվում է օպերային արվեստի աշխարհի ոչ պաշտոնական «Օսկարը»: Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի է ունցել Լոնդոնի Սավոյ թատրոնում, որը մեկ տանիքի տակ էր հյուրընկալել  համաշխարհային երաժշտական խոշորագույն աստղերին: «Լավագույն երիտասարդ երգչուհի» անվանակարգում Մարիինյան թատրոնի լիտվացի սոպրանո Հասմիկ Գրիգորյանի հադթանակը յուրահատուկ նվեր հանդիսացավ երգչունուհու  ծննդյան […]

Էրդողանը շնորհավորել է Ջամալային հաղթանակի առթիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը զանգահարել է «Եվրատեսիլ 2016»-ում հաղթաց երգչուհի Ջամալային ու շնորհավորել է հաղթանակի առթիվ։ Ինչպես հայտնում է թուրքական Անադոլու գործակալությունը, Ջամալան շնորհակալություն է հայտնել նախագահին ու ասել, որ անչափ զգացված է այդ շնորհավորանքի համար։

Ներկայացվել է «Հանճարը խելագարների աշխարհում» ֆիլմի հայերեն տարբերակը /վիդեո/

Տեղի է ունեցել «Հայկական չափանիշ» կինոկենտրոնի «Կոմիտաս. հանճարը խելագարների աշխարհում» վավերագրական ֆիլմի հայերեն տարբերակի առցանց շնորհանդեսը: Հիշեցնենք, որ մոտ ամիս առաջ կայացել էր ժապավենի ռուսալեզու պրեմիերան: Երկար ժամանակ ընդունված էր կարծել, որ Կոմիտասը երկու տասնամյակ տառապում էր հոգեկան խանգարվածությամբ, որն էլ, ի վերջո, դարձել էր նրա մահվան պատճառը փարիզյան հոգեբուժարանում: Սակայն 1991 թվականին պաշտոնական այս վարկածը կասկածի տակ դրվեց: […]

Մահացել է հայ անվանի գեղանկարիչ Արշոն

Սույն թվականի մայիսի 14-ին` երեկոյան, ծանր հիվանդությունից հետո` 75 տարեկան հասակում մահացել է անվանի հայ գեղանկարիչ, կերամիկ Արշոն (Արշավիր Կիրակոսյանը): Արշոն նկարել սկսել է 7 տարեկանից: Ավարտել է Երևանիգեղարվեստաթատերական ինստիտուտը: 1982 թ.-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: 1993-2011 թթ.-երին դասավանդել է Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: Ներկայումս նկարչի ստեղծագործական ժառանգության կեսից ավելին վաճառված է: Նկարչի աշխատանքները […]

Eurovision’s Next Top Model 2016-ի հաղթողը` Իվետա Մուկուչյաննէ

Բրիտանական Wiwibloggs կայքը ամեն տարի քվեարկություն է անցկացնում «Եվրատեսիլ»-ի հաջորդ թոփ մոդելին որոշելու համար։ Մայիսի 3-ին ավարտվել է քվեարկության առաջին փուլը և ձայների մեծամասնությամբ առաջին տեղը զբաղեցրել է Իվետա Մուկուչյանըն: Ձայների 31.45%-ով նա հաղթել է քվեարկությունը՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Բուլղարիայի ներկայացուցիչներին։

Հիշել Կանտին, ոչ թե սիրել Հիտլերին

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը բաց նամակ է հղել «Եվրատեսիլ-2016» երաժշտական մրցույթի կազմակերպիչներին՝ կապված ԼՂՀ դրոշի արգելքի հետ: Արցախի մարդու իրավունքների նորանշանակ պաշտպանը ներկայացրել է իր պաշտոնը՝ ընդգծելով, որ հպարտորեն պաշտպանելու է ԼՂՀ մոտ 150.000 բնակիչների՝ տղամարդկանց, կանանց, երեխաների ու տարեցների իրավունքներն ու ազատությունները: Նա Արցախի ժողովրդի անունից անհամաձայնություն է հայտնել «Եվրատեսիլ-2016»-ի կազմակերպիչների կողմից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի