18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Առողջապահության ոլորտի ղեկավարումը վստահվում է մի մարդու, ով մինչ թավշյա իշխանափոխությունը ո՛չ մասնագիտական կրթությամբ, ո՛չ փորձով որևէ առնչություն չի ունեցել այս ոլորտի հետ

Հայաստանի Հանարապետության պատմության մեջ առաջին անգամ առողջապահության նախարար է նշանակվել ոչ թե բժիշկ կամ հանրային առողջության կազմակերպիչ, այլ՝ իրավաբան։ Նիկոլ Փաշինյանի առաջարկով և Արմեն Սարգսյանի հրամանով՝ նախարար նշանակված Անահիտ Ավանեսյանը քաղաքացիական իրավունքի մասնագետ է։ Նա հանդիսանում է Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի ընկերոջ կինը։   Ավանեսյանի ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանն ու Արսեն Թորոսյանն ունեն բիզնես շահեր։ […]

Ո՞վ կփոխարինի Արսեն Թորոսյանին

ՀՀ Առողջապահության նոր նախարարը կնշանակվի ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը: Արսեն Թորոսյանը կփոխարինի ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին և կնշանակվի նրա փոխարեն: Նշենք, որ ըստ մամուլի տեղեկությունների վերջին շրջանում լարված էին նրա հարաբերությունները վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանի հետ:

Արսեն Թորոսյանը հրաժարվում է պաշտոնից

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ ՀՀ նախագահի աշխատակազմից Sputnik Արմենիային հայտնեցին, որ ստացել են Արսեն Թորոսյանի պաշտոնից ազատման դիմումը։ Այն դեռ չի ստորագրվել։ Հիշեցնենք`ԶԼՄ–ներն ավելի վաղ հայտնել էին, որ Թորոսյանն իբր թիմի հավաքների ժամանակ ասել է, որ ձախողել են երկրի կառավարումը և ճիշտ կլինի, որ պարտությունից հետո հեռանան։ Մեկ այլ շրջանառվող տեղեկության […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 263 նոր դեպք, մահվան՝ 15

Հայաստանում հունվարի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 263 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 164 235-ի: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 քաղաքացի, մահացածների թիվը 2987 է: Այլ հիվանդությունից մահվան 2 դեպք է գրանցվել: Այս դեպքերի թիվը 728 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 15 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը […]

Հերթական իշխանական կեղծիքը զոհվածների դատագենետիկական հետազոտությունների վերաբերյալ

Հունվարի 14-ին առողջապահության նախարարությունը հայտարարում է, որ ձեռք է բերել և արդեն իսկ սկսել է գործարկել դատագենետիկական նույնականացման հետազոտությունների ևս մեկ հոսքագիծ, ինչը հնարավորություն կտա ավելի արագ կազմակերպելու զոհված զինծառայողների մարմինների նույնականացման գործընթացը: Սակայն ԱՆ-ն հայտնում է, որ մինչ այս Հայաստանն ուներ ընդամենը մեկ նման սարք, որը ձեռք էր բերվել 2018 թվականի դեկտեմբերին, ինչը չի […]

Մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 396 նոր դեպք, 16 մահ

Հայաստանում հունվարի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 396 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 163 972-ի: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 քաղաքացի, մահացածների թիվը 2974 է: Այլ հիվանդությունից մահվան 5 դեպք է գրանցվել: Այս դեպքերի թիվը 726 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 16 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը […]

Արսեն Թորոսյանն ասել է՝ ձախողել ենք եւ հրաժարականի դիմում գրել․ Հրապարակ

Մեր տեղեկություններով՝ առաջիկայում պաշտոնից կազատվի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Իշխանական մեր աղբյուրների վստահեցմամբ՝ նա դիմումն արդեն գրել է եւ փոխանցել վարչապետին։ Հրաժարականի պատճառները նոր չեն եւ մեկը չեն։ Վարչապետի եւ նախարարի միջեւ նախապատերազմյան շրջանում առկա կոնֆլիկտն ավելի է սրվել պատերազմից հետո։ Թորոսյանը թիմի հավաքների ժամանակ ասել է, որ ձախողել են երկրի կառավարումը, եւ ճիշտ կլինի, […]

Կտրուկ թանկացել է դեղերի շուկան․ Ժողովուրդ

Հայաստանյան դեղատների գործելաոճը, կարծես թե, վերահսկողությունից դուրս է մնացել, երբ դեղամիջոցի պահանջարկը մեծանում է, մեծ արագությամբ թանկանում է նաև դեղամիջոցը: Եվ ամենակարևորը՝ դեղատները նման անբարեխիղճ գործելաոճի համար չեն պատժվում: Այսօր հայաստանյան դեղատնե­րում հասարակ ջերմաչափը ոսկու գին ունի: Եթե նախկինում ջերմաչափը վաճառվում էր 500-600 դրամով, ապա հիմա այն արժե 1200-1400 դրամ: Իսկ երբ սպա­ռողը բացատրություն է […]

Կորոնավիրուսի կարանտինի երկարաձգումը քաղաքական նպատակ ունի․ փորձագետ /տեսանյութ/

«Հենարան» մամուլի ակումբում «Մեկ Առողջություն» կոալիցիայի ղեկավար Գրիգոր Գրիգորյանը՝ անդրադառնալով՝ նոր տեսակի կորոնավիրուսի վարակի հետ պայմանավորված կարանտինի երկարաձգմանը. հետևանքներին ու պահանջվող պայմաններին, նշեց, որ կորոնավիրուսային վարակի առկայությունը եւ տարածումը օգտագործվում է իշխանությունը բռնազավթած խմբավորման կողմից իրենց քաղաքական ընթացքը հեզասահուն ապահովելու նպատակով։ Նրա խոսքով՝ երկրում ընթացող այսպես կոչված առողջապահական միջոցառումները, որոնք իբրեւ թե իրականացվում են երկրում, […]

Կորոնավիրուսային մանիպուլյացիա։ Ցանկացած սպանվածի, վթարից մահացածի կարող են կորոնավիրուս ախտորոշել /տեսանյութ/

«Հենարան» մամուլի ակումբում «Մեկ Առողջություն» կոալիցիայի ղեկավար Գրիգոր Գրիգորյանը՝ անդրադառնալով՝ նոր տեսակի կորոնավիրուսի վարակի հետ պայմանավորված կարանտինի երկարաձգմանը. հետևանքներին ու պահանջվող պայմաններին, նշեց, որ կորոնավիրուսային վարակի առկայությունը եւ տարածումը օգտագործվում է իշխանությունը բռնազավթած խմբավորման կողմից իրենց քաղաքական ընթացքը հեզասահուն ապահովելու նպատակով։ Նրա խոսքով՝ երկրում ընթացող այսպես կոչված առողջապահական միջոցառումները, որոնք իբրեւ թե իրականացվում են երկրում, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի