09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունը բժիշկներին, ուսուցիչներին զրկեց անվճար պատվաստանյութից, փոխարենը Արսեն Թորոսյանը ինքը պատվաստվեց /Տեսանյութ/

Նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը «Հենարան» մամուլի ակումբում անդրադառնալով հարցին, թե ինչու Հայաստանը չի գրանցում COVID-19-ի «Սպուտնիկ Վ» ռուսական պատվաստանյութը, նկատեց, որ կառավարությունը զրկեց անվճար պատվաստման հնարավորությունից 75 հազար հոգու՝ բժիշկներին, ուսուցիչներին։ Փոխարենը առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն ինքը ստացավ տվյալ պատվաստանյութը։ Մասնագետը անտրամաբանական է համարում այս մոտեցումը՝ հավելելով, թե այն պատվաստանյութը, որով պատրաստվում են պատվաստել բնակչության 3 տոկոսին, […]

Մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է 59 մարդ, 5 մահ

Հայաստանում հունվարի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 166 728 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 59-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 156 910 (+265) մարդ, այս պահին բուժվում է 5984 (-211): Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 3834 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 3069 (+2), իսկ այլ պատճառներով՝ 765 (+3): Վերջին մեկ օրում մահացել է 5 մարդ: […]

Հայաստանը չի գրանցում COVID-19-ի ռուսական պատվաստանյութը՝ զրկելով քաղաքացիներին անվճար պատվաստվելու հնարավորությունից

Հայաստանի Առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն»-ը չի գրանցում կորոնավիրուսի դեմ նախատեսված ռուսական «Вектор»-ի մշակած պատվաստանյութը: Mediaport-ի տեղեկություններով՝ ռուսական կողմը առաջարկել է պատվաստանյութի 150.000 օրինակ նվիրել ՀՀ-ին, բայց Հայաստանը չի գրանցում պատվաստանյութը՝ զրկելով քաղաքացիներին անվճար պատվաստվելու հնարավորությունից: Ավելին, Հայաստանի մի շարք մասնավոր բուժկենտրոններ արդեն իսկ պայմանավորվածույթյուններ ունեն ռուսական ընկերության հետ, […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 58, մահվան՝ 10 նոր դեպք

Հայաստանում հունվարի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 58 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 166 094 -ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 8 քաղաքացի, մահացածների թիվը 3047 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Հունվարի […]

Հայաստանի չափ տարածքով, բայց 23 միլիոն բնակչությամբ Թայվանը, որ գտնվում է առաջնային օջախի հետ ամենասերտ շփման գոտում, մինչ օրս գրանցել է կորոնավիրուսի ընդամենը 872 դեպք և 7 մահ

Գևորգ Թամամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նորից չէի անդրադառնա այս ամենին, եթե անընդհատ չկրկնվեր նույն անհիմն պնդումը: Երեկ ԱԺ-ում Վարչապետը, անդրադառնալով կորոնավիրուսի իրավիճակին, բառացիորեն ասեց. «Ասում եք՝ ձախողել ա կորոնավիրուսի հետ պայքարը, ում և ինչի հետ ենք համեմատում»: Եվ որպես արդարացում և Կառավարության գործողությունների ճշմարտացիություն, բերեց մի երկրի օրինակ, որը կարծում եմ հարևան Վրաստանն էր, որ՝ թե […]

Հայաստանը ձեռք կբերի բրիտանական AstraZeneca պատվաստանյութը

Կայացել է «Իմունականխարգելման հարցերով հանրապետական խորհրդատվական փորձագիտական հանձնաժողովի» հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների ռիսկի խմբերի առաջնահերթությունները և «COVAX FACILTY» նախաձեռնության երկրորդ պատուհանի ընթացքում COVID-19-ի դեմ պատվաստանյութերի ձեռքբերման հնարավորություններն ու առաջարկները: Հանձնաժողովի անդամներից բացի, նիստին մասնակցել են նաև բժշկական կրթական և գիտահետազոտական կազմակերպությունների գիտնականներ, ճանաչված մասնագետներ: Հանձնաժողովը քննարկել է COVID-19-ի […]

Մեկ օրում կորոնավիրուսով վարակվելու 236 նոր դեպք է գրանցվել, 14 մահ

Հայաստանում հունվարի 19-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 236 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 164912 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 626377 վերջին մեկ օրում` 2224 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 7671 պացիենտ. մեկ օրում […]

Առողջապահության նորանշանակ նախարարաի ամուսինը «Ռեմա» կրոնական կազմակերպության քարոզիչն է․ Հրապարակ

«Առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանը մասնագիտությամբ իրավաբան է, նա ԱՆ առաջին փոխնախարարն էր։ Նրա ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանն ու Արսեն Թորոսյանն ունեն բիզնես շահեր եւ մտերիմ են։ Մասնավորապես՝ Ավանեսյանի ամուսնուն պատկանող «Արմֆարմացիա» ընկերությունը 209,5 մլն ՀՀ դրամի պայմանագրեր ունի տարբեր պետական կառույցների, այդ թվում՝ նախարարության եւ դրա ենթակայության կառույցների հետ։ Բայց ուշագրավն այն է, որ Ավանեսյանի […]

Առողջապահության ոլորտի ղեկավարումը վստահվում է մի մարդու, ով մինչ թավշյա իշխանափոխությունը ո՛չ մասնագիտական կրթությամբ, ո՛չ փորձով որևէ առնչություն չի ունեցել այս ոլորտի հետ

Հայաստանի Հանարապետության պատմության մեջ առաջին անգամ առողջապահության նախարար է նշանակվել ոչ թե բժիշկ կամ հանրային առողջության կազմակերպիչ, այլ՝ իրավաբան։ Նիկոլ Փաշինյանի առաջարկով և Արմեն Սարգսյանի հրամանով՝ նախարար նշանակված Անահիտ Ավանեսյանը քաղաքացիական իրավունքի մասնագետ է։ Նա հանդիսանում է Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի ընկերոջ կինը։   Ավանեսյանի ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանն ու Արսեն Թորոսյանն ունեն բիզնես շահեր։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի