24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Կառավարությունը ստիպում է մասնավոր դպրոցներին և բուժհիմնարկներին 20% տոկոսով բարձրացնել իրենց ծառայությունների արժեքը

Կառավարությունը ստիպում է մասնավոր դպրոցներին և բուժհիմնարկներին 20% տոկոսով բարձրացնել իրենց ծառայությունների արժեքը, որպեսզի կարողանա «բյուջեի ճեղքվածքը» փակել։

Ու եթե մասնավոր կրթական հաստատություններից Հայաստանում «ընդամենը» 10-15 հազար ընտանիք է օգտվում, ապա մասնավոր բուժհիմնարկներից օգտվում են ԲՈԼՈՐԸ, որովհետև Հայատանում պետական բժշկական կենտրոնները ձեռքի մատերով կարելի է հաշվել։

Հանրապետական հիվանդանոցից մինչև «Աստղիկ» ու «Էրեբունի», բոլորը մասնավոր են։

Երբ Արցախը հանձնում էին, շատերին թվում էր, թե. «Մեզ ինչ ձեր էդ Ղարաբաղից, ավելորդ բեռ ա»։ Հիմա էդ «ավելորդ բեռը» ձեր ընտանիքի գրպանից են հանելու։

Հ.Գ. Բնականաբար, նիկոլաթուրքերին վճարվող պարգևավճարները հանելու և պետբյուջեի գումարները խնայելու հարց ընդհանրապես չի քննարկվում…

Բայց սա պիտի որ ոչ միայն մասնավոր, այլ նաև պետական բուհերին վերաբերի… Ի վերջո պետական բուհերի ուսանողներն էլ են վարձեր վճարում, չէ՞։ Այսինքն կրթական ծառայություններ են մատուցում, նշանակում է պետք է ԱԱՀ-ով հարկվեն։ Գրում է Կարեն Վրթանեսյանը։ 

 

 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ