09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Կարմրուկի հաստատված դեպքերի թիվը հասել է 20-ի

Մարտի 6-ին ժամը 10:00-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 20-ի, հոսպիտալացված է 18 քաղաքացի, 1-ը դուրս է գրվել: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, նրանց առողջական վիճակը գնահատում է միջին ծանրության: Հիվանդներից 19-ը պատվաստված չի, 1-ը թերի է պատվաստված (1 դեղաչափ): Հիշեցնենք, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 6 տարեկան […]

Իրավապահները զբաղվում են Անահիտ Ավանեսյանի գործով. Ժողովուրդ

Օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահները զբաղվում են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի դեմ ներկայացված հանցագործության մասին հաղորդման դիմումով: Թերթին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահների ձեռքում կան տվյալներ, որ Ավանեսյանի ընտանիքի հետ կապված «Արմֆարմացիա» ընկերությունը գնումների գործընթացում ուշագրավ ակտիվություն է ցուցաբերել, ինչը շահերի բախում է: Թե ինչ հետեւանքներ կունենա այս քրգործը Անահիտ Ավանեսյանի գործունեության վրա, դժվար է ասել. ամեն […]

Նոր պաշտոնանկություն է սպասվում, Ժողովուրդ

Օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում ակտիվ քննարկվում է հարցը , որ առաջիկայում պաշտոնից կազատվի նաեւ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Պատճառաբանվում է այսպես. քաղաքական իշխանությունները դժգոհ են այս պահին ՀՀ առողջապահության նախարարի աշխատանքից: Անահիտ Ավանեսյանի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով նախարար Անահիտ Ավանեսյանի հնարավոր ազատման լուրին, հայտնեց, որ այս […]

Անահիտ Ավանեսյանի ընտանիքում «կռիվ է ընկել». Ժողովուրդ

 ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ընտանիքում «կռիվ է ընկել»: Նախարարի ընտանիքին պատկանող ընկերությունը՝ «Արմֆարմացիա»-ն, դիմել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողով եւ խնդրել Առողջապահության նախարարության նկատմամբ տնտեսական մրցակցության բնագավառում հնարավոր իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցել արգելված պետական օժանդակության եւ պետական մարմինների եւ դրանց պաշտոնատար անձանց հակամրցակցային գործողությունների կամ վարքագծի հատկանիշներով: Թերթը տեղեկացավ, որ Վանաձորի եւ Գորիսի բժշկական կենտրոնների […]

Իշխանությունը կապամոնտաժի աշխատանքի և սոցիալական հարցերի ու առողջապահության նախարարությունները. Փաստ

Գործող իշխանությունները չորս տարվա ընթացքում կառավարության կառուցվածքում տարբեր փոփոխություններ են արել, իրականացրել, իրենց խոսքերով, օպտիմալացման ծրագրեր։ Ինչպես երևում է, եղածն էլ նրանց չի բավարարում: Թերթի տեղեկություններով, առաջիկայում կառավարության կողմից նոր նախաձեռնություն է նախատեսվում կյանքի կոչել. մասնավորաբար, բացի ոստիկանությունում և ԱԻՆ-ում սպասվող փոփոխություններից ու վերադասավորումներից, թերթի աղբյուրների փոխանցմամբ, ներկայումս մշակվում է ևս մեկ նախագիծ, ըստ որի, […]

Ռուսաստանում հաստատվել է կապիկի ծաղկի առաջին դեպքը

Ռուսաստանում կապիկի ծաղկի առաջին դեպքն է գրանցվել, հիվանդությունը հայտնաբերվել է Եվրոպա կատարած ճանապարհորդությունից վերադարձած քաղաքացու մոտ։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ–ը։ «Ռուսաստանում հաստատվել է կապիկի ծաղկի առաջին դեպքը, հիվանդությունը հայտնաբերվել է քաղաքացու մոտ, ով վերադարձել է Եվրոպա կատարած ուղևորությունից և դիմել բժշկական հաստատություն՝ բնորոշ ցանով։ Հիվանդից վերցված կենսանյութերն անմիջապես ուղարկվել են հետազոտության։ Համապատասխան թեստերն ու […]

Հանրային վայրեր այցելելիս QR կոդ չի պահանջվի

Հաշվի առնելով երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համաճարակային հարաբերականորեն կայուն իրավիճակը` գործող սահմանափակումները մեղմացվել են:   Մասնավորապես, մայիսի 12-ից ուժը կորցրած կճանաչվի հանրային սննդի օբյեկտներ, հյուրանոցային տնտեսության օբյեկտներ և մարզասրահ, գրադարաններ և թանգարաններ, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպություններ այցելելիս ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատի կամ COVID-19-ի դեմ պատվաստման սերտիֆիկատի ներկայացման պահանջը: […]

Հայաստանում 34 295 քաղաքացի կորոնավիրուսի դեմ պատվաստվել է երրորդ դեղաչափով

Հայաստանում մարտի 27-ի դրությամբ, ընդհանուր առմամբ, պատվաստվել է 2 114 184 քաղաքացի, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Առաջին դեղաչափով իրականացվել է 1 110 158, երկրորդ դեղաչափով՝ 967 024 պատվաստում: Խթանիչ պատվաստումների թիվը 34 295 է:

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 22 նոր դեպք. մահացել է 3 քաղաքացի

Հայաստանում մարտի 25-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 423 դեպք, որից 409 հազար 693-ը`առողջացած, 8607-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2451 բուժառու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Մեկ օրում կատարվել է 2430 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 22 նոր դեպք, առողջացել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի