28 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

«Քիչ մեծ-մեծ փրթեք, լրջացեք ի վերջո, ու զբաղվեք ձեր պարտականություններով». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյբուքյան իր էջում գրել է. «Բա որ ասում եմ իշխանությունը լրիվ զուլում ա… Փոխանակ հենց էսօր հանրահավաքները դադարացնեին, էս զուլումը կտրածները ժողովրդին տարան հանրահավաքների ու հիմա եկել Երևանում նիստ են անում, թե ոնց անեն պայքարեն կորոնավիրուսի դեմ Հ.Գ. Քիչ մեծ-մեծ փրթեք, լրջացեք ի վերջո, ու զբաղվեք ձեր պարտականություններով»:

«Ժողովրդի զայրույթից չեք պլստալու, եթե իրավիճակը հսկողությունից դուրս եկավ». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանրապետության տարբեր բուժհաստատությունների աշխատակիցներ խիստ մտահոգ են կորոնավիրուսի վարակի շուրջ ստեղծված էպիդեմիոլոգիական իրավիճակով: Մարդիկ վախենում են բարձրաձայնել իրականությունը, բայց բժշկական աշխարհը փոքր է և ներքին խոսակցությունները շատ ավելի բաց են: Կառավարությունը ավելի խիստ վերահսկողություն է սահմանել հիվանդների մասին տեղեկատվություն տրամադրելու վրա, քան վիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ: […]

Վիրուսը տարածվում է գաղտնի շրջանով, շատ արագ, չենք կարող մեկուսացնել հազարավոր քաղաքացիների. նախարար

Երեկվա դրությամբ ունեինք 41 անձ Ծաղկաձորում և 6 ընտանիք Երևանում. անձանց թիվը չեմ կարող ասել, բայց քանի որ այս պահին տեղի են ունենում մեկուսացման գործընթացներ. մեկուսացվողների թիվը կավելանա և վերջնական թիվը կհայտարարենք: Այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Վիրուսը տարածվում է գաղտնի շրջանով, շատ արագ, մենք չենք կարող մեկուսացնել հազարավոր քաղաքացիների»,- նշել է […]

Չփռշտաք. Արայիկ Հարությունյան

Այս ընթացքում կառավարությունն ապացուցել է, որ մեր երեխաների առողջությունից ավելի կարևոր բան չկա: Կորոնավիրուսի խնդրի հետ կապված թափանցիկությունը ևս ձեր աչքի առաջ է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Ուստի, մեծագույն խնդրանքս է հետևել պաշտոնական աղբյուրներին: Ցանկացած որոշում, որը վերաբերում է հարյուր հազարավոր շահառուների խմբերի, մի […]

Նիկոլ, երբ երեկ կոկորդդ էիր պատռում ատելությունից, ԱՀԿ-ն արդեն համաշխարային պանդեմիա էր հայտարարել

Նիկո՛լ, դու վերջին մեխը խփեցիր այն համոզմունքի, որ դու ինքնանպատակ ապազգային երևույթ ես։ Երբ երեկ դու կոկորդդ էիր պատռում ատելությունից և շարունակում ատելություն սերմանել իրականությունից անտեղյակ, հավատացող աչքերով քեզ նայող հասարակ գյուղացու մեջ, ԱՀԿ-ն արդեն համաշխարային պանդեմիա էր հայտարարել։ Բայց չէ, դու այլ կերպ չէիր կարող, պետք է լռության մատնեիր ինչքան հնարավոր էր, որ գենետիկ […]

Օպերատիվ հաղորդեք ստույգ տեղեկություններ: Ծածկադմփոց չանեք, թե չէ բոլորիս դմփոցը դուրս կգա: Ձերը ՝առաջին հերթին

Պետք է մի կողմ դնել քաղաքականությունը: Համախմբվել և դրսևորել պատասխանատու պետությանն ու հասարակությանը բնորոշ վարքագիծ: Մի սպասեք, որ դանակը ոսկորին հասնի: Օպերատիվ հաղորդեք ստույգ տեղեկություններ: Ծածկադմփոց չանեք, թե չէ բոլորիս դմփոցը դուրս կգա: Ձերը ՝առաջին հերթին: Հայաստանը փոքր երկիր է: Բերնեբերան լուրերը շատ արագ են տարածվում: Արագ միջոցներ ձեռնարկեք ուսումնական հաստատությունների գործունեության դադարեցման վերաբերյալ: Այս […]

Չեղարկե՛ք անիմաստ և վնասակար հանրաքվեն, դադարեցրե՛ք ատելության քարոզարշավը

Մարտի 12-ին հայտնի դարձավ, որ Հայաստանում կորոնովիրուսով վարակի երեք նոր դեպք է գրանցվել, այս անգամ Իտալիայից ժամանած ուղևորների մոտ։ Այս ընթացքում, բուն Իտալիայում վարակվածների թիվը հասավ 12 000 մարդու, բնակչության մեկ շնչի հաշվով դա համարյա 4 անգամ ավելի շատ է, քան Չինաստանում։ Իտալիայում վարակի դեմ անարդյունավետ պայքարը բերել է նաև նրան, որ այն արագ տարածվում […]

10 կոնկրետ հարց Արսեն Թորոսյանին Հայաստանում կորոնավիրուսի վերաբերյալ

Նիկոլ Փաշինյանը հայտնել է Իտալիայից ժամանած 3 անձի մոտ նոր կորոնավիրուսը հայտնաբերելու մասին, սակայն չի նշել, թե կոնկրետ որ օրերին են ժամանել և երբ են մեկուսացվել կորոնավիրուսի առկայության կասկածով։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջից ուղիղ եթերի ժամանակ նույնպես չի նշում որևէ կոնկրետ օր, ամսաթիվ, ինչպես նաև չի ասում, թե քանի օր է անցել […]

«Հիմա սա տգիտության, թե՞ անմեղսունակության դրսևորում է». Էդուարդ Շարմազանովը՝ իշխանությանը

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կորոնավիրուսի պատճառով Իտալիայում դադարեցվել է ֆուտբոլի առաջնությունը, Ուկրաինան մինչև ապրիլի 3-ը կարանտին է հայտարարել, գեղասահքի աշխարհի առաջնությունը չեղարկվել է,Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպքեր են ի հայտ գալիս,իսկ նեոբոլշևիկները ժողովրդին հանրաքվեների են հրավիրում։ Հ.Գ.Հիմա սա տգիտության, թե՞ անմեղսունակության դրսևորում է»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի