13 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Եթե ինքներդ ձեր որոշումները չեք հարգում, բա ժողովրդից ի՞նչ եք պահանջում». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի պատասխանատուներ,

Երբ երկրում հայտարարում եք արտակարգ դրություն, սահմանում նոր կարգեր եւ կանոններ, ապա բարի եղեք ինքներդ հետեւել այդ նորմերին, որպեսզի ժողովրդին օրինակ ծառայեք եւ պահանջեք ուրիշներից։

Օրեր առաջ որոշեցիք, որ կորոնավիրուսով վարակված մարդկանց թվաքանակի մասին տեղեկություններ կհաղորդեք օրը 1 անգամ համապատասխան կայքով։ Այնինչ քիչ առաջ ՀՀ վարչապետը իր ուղիղ եթերում «բոնուս» արեց, հայտարարարելով նոր դեպքերի մասին։

Եթե ինքներդ ձեր որոշումները չեք հարգում, բա ժողովրդից ի՞նչ եք պահանջում։

Խուճապ չկա։ Կարգուկանոն՝ նույնպես»:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ