«Պոպուլիզմի ու ընթացիկ քաղաքական շահերի պատճառով կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված բոլոր քայլերն արվել են ուշացումով». Արտակ Զաքարյան
ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԵՐԿՐՈՐԴ ԴԱՍԸ` ՎԵՐԱԴԱՐՁ ԴԵՊԻ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻԶՄ Նախորդ գրառումներից մեկում անդրադարձել էի կորոնավիրուսից քաղվող առաջին դասին: Գրեթե բոլոր երկրներում էլ կառավարությունները համավարակը դիմավորեցին թերություններով ու սխալներով, կարելի է ասել անպատրաստ: Իսկ մեր երկրում՝ ընդհանրապես անլուրջ ու ակնհայտ սխալներով: Աշխարհն աստիճանաբար գալիս է այն համոզմանը, որ համավարակի […]





































