«Ժողովրդի ոստիկաններն են, կուզեն քարով կխփեն, կուզեն չեն խփի»
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «- Ժողովրդի ճանապարհն է, կուզեն կփակեն, կուզեն կբացեն։ – Ժողովրդի անտառն է, կուզեն կկտրեն, կուզեն չեն կտրի։ – Ժողովրդի ոստիկաններն են, կուզեն քարով կխփեն, կուզեն չեն խփի։ Պետությունը կազմակերպված ուժ կիրառելու մենաշնորհ ունի։ Ուժ կիրառելու ժամանակ կարող են զոհեր լինել, անգամ ոստիկանական մահակի ոչ հաջող կիրառության արդյունքում։ […]





































