«Ցանկանում ենք Նիկոլ Փաշինյանին պատժված տեսնել». Ցորի զորամասի զոհված զինվորների ծնողները վարչապատի դեմ քրգործ հարուցելու հարցով դիմում են դատախազություն

Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի զոհված զինծառայողների ծնողները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով դիմում են դատախազություն։ Լրագրողների հետ զրույցում նրանք ասացին, որ ԱԺ ամբիոնից լսել են վարչապետի ելույթը, որի կապակցությամբ Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի զոհված զինծառայողների ծնողներով որոշել են բողոք ներկայացնել հանցագործության մասին։ «Մեր որդիները զոհվել են 2020 հոկտեմբերի 12-ին […]